Լույս երեխեքին ի՞նչ ապագա թողեց գերագույն կործանիչը

Լույս երեխեքին ի՞նչ ապագա թողեց գերագույն կործանիչը

Mon, 23 Mar 2026 11:13:55 +0400


Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Ցավն էդպիսի բան է, անափ ու անեզր, մի օր դուրս է դուրս է հորդում, որ մաքրի՜, որ արթնացնի, միավորի՜,
…էս լույս երեխեքին ի՞նչ ապագա թողեց գերագույն կործանիչը…
Խլեց անցյալի հաղթանակն ու արժանապատվությունը, կործանեց մի ամբողջ ոսկի սերունդ, «օտարեց» մի դրախտ Հայրենիք, ներկայում ամենօրյա թունավորումով սպանում է յուրաքանչյուրիս՝ իր կազմաքանդող գոյությամբ, հակահայությամբ ու խտացված ատելությամբ, մահ, մահ, մահ:

Ինչ եկել է՝ պատերազ է ու մահ. ֆիզիկական ու հոգևոր մահացում․ ամենօրյա ռեժիմով պետական բռնություն՝ մտածողի, հայրենիք ունեցողի, իր սեփական երկրում ապրող հայի, սփյուռքի, դրսի, թե ներսի հայի, մինչև վերջ կռված ու վերջում հատուկ իր իսկ ձեռքով անտուն թողած Արցախցուն, բոլորիս, մեր սրտերը քրքրող ու մեր արյունը խմող հրեշի իրական պատկերը պարզ է ու շատ վաղուց. անհերքելի հակահայ, մեզ ատող, ու ինքնակործան:
Գալստյան կիրակին էր երեկ. Տիրոջ գալուստով ստվերում չի մնալու և ոչինչ:
ԱնԵրեկ «մարդը» ԱՅՍՕՐ չի ստեղծի, էլ ուր մնաց հասնի Վաղվան:

Հ.Գ. Ոչ էլ ակնկալեք միջազգային կամ մարդու իրավունքների պաշտպանից ինչ-որ բան:
Դրանք վաղուց հոգեծախ են ու հարմարորեն «կույր», երբ պետք է:
Ամենից շատ սրանց բարկացնում է ՀԻՇՈՂՈւԹՅՈւՆԸ: ՀԻՇԵ՛ՆՔ
ԱՐՑԱԽ

Հերոսի դուստր Արմինե Մոսիային իմ զորակցությունն ու Սերը, իր Որդին ազնիվ ու հերոսական հայի ամուր ոգին է ունենալու՝ Պապու և Մայրիկի պես անկոտրում:

Ազատություն բոլոր գերիներին, քաղբանտարկյալներին, հոգևորականներին, ու արթնացում՝ բոլոր «քնածներին»:
Պահքի ավարտին մեզ բոլորիս խելք, սթափություն ու Աստծո օրհնությունը, որ դիմանանք»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Օհանյանի լեգենդար կինը՝ Սերենա Ուիլյամսը վերսկսում է մարզական կարիերան

Օհանյանի լեգենդար կինը՝ Սերենա Ուիլյամսը վերսկսում է մարզական կարիերան Tue, 02 Jun 2026 03:00:07 +0400…

53 րոպե ago

Մեկ շաբաթում երկրորդ ուժգին երկրաշարժն է տեղի ունեցել

Մեկ շաբաթում երկրորդ ուժգին երկրաշարժն է տեղի ունեցել Tue, 02 Jun 2026 02:30:30 +0400 Մեկ…

1 ժամ ago

Աշխարհահռչակ կիթառիստը ծոռ է ունեցել

Աշխարհահռչակ կիթառիստը ծոռ է ունեցել Tue, 02 Jun 2026 02:00:47 +0400 Ծնվել է բրիտանական աշխարհահռչակ…

2 ժամ ago

Դուա Լիպան եւ Կալում Թյորներն ամուսնացել են

Դուա Լիպան եւ Կալում Թյորներն ամուսնացել են Tue, 02 Jun 2026 01:30:49 +0400 Ամուսնացել են…

2 ժամ ago

Կատուներին խնամելու դիմաց տուն են տրամադրում

Կատուներին խնամելու դիմաց տուն են տրամադրում Tue, 02 Jun 2026 00:30:08 +0400 Հունական Սիրոս կղզում…

3 ժամ ago

Շտապ օգնության տնօրենը հեռանում է

Շտապ օգնության տնօրենը հեռանում է Tue, 02 Jun 2026 00:02:15 +0400 Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ բուժաշխատողներ,…

4 ժամ ago