Դուք դրա մասին խոսել եք Ալիևի պահանջից հետո
Mon, 23 Mar 2026 12:40:11 +0400
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն արձագանքել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հայտարարություններին սահմանադրական բարեփոխումների մասին՝ նշելով, որ օրակարգը նոր Սահմանադրության շուրջ ձևավորվել է միայն այն պահից, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բարձրացրել է այդ հարցը։ Վարդանյանի խոսքով՝ նախքան Ալիևի պահանջը, Հայաստանում նոր Սահմանադրության մասին քննարկումներ տեղի չեն ունեցել, և այն այժմ ներկայացվում է որպես անհրաժեշտություն՝ այլընտրանք չունենալու պատճառով։
«Մինչև Ալիևի պահանջը, ձեր օրակարգը եղել է Սահմանադրության բարեփոխման օրակարգ»,- ասել է Վարդանյանը:
Միրզոյանը, նշենք, պնդել է, թե Հայաստանը և Ադրբեջանը չեն բանակցել և բանակցում ՀՀ-ի Սահմանադրության փոփոխությանը վերաբերելի որևէ հարց: