Թուրքական կրթաթոշակներ ՀՀ բուհերու՞մ
Mon, 23 Mar 2026 12:45:00 +0400
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտնել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև քննարկվում է երկու երկրների բուհերում փոխադարձ կրթական հնարավորություններ ստեղծելու հարցը։ Խոսքը վերաբերում է նրան, որ հայկական և թուրքական համալսարաններում կարող են սահմանվել կրթաթոշակներ միմյանց երկրների ուսանողների համար։