Համաներում լինելու՞ է, թե՞ ոչ
Mon, 23 Mar 2026 12:52:18 +0400
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ընթացքում անդրադարձել է համաներման հնարավորությանը՝ նշելով, որ կառավարությունը ավելի շատ շեշտը դնում անհատական մոտեցումների վրա։
«Հաճախ են հարց բարձրացնում՝ համաներում նախատեսվո՞ւմ է, թե՞ ոչ: Մենք ավելի շեշտադրելու ենք անհատական մոտեցումները, որպեսզի վստահ լինենք, որ հասարակություն վերադարձող անձն ավելի մեծ պոտենցիալ ունի վերաինտեգրման և վերսոցիալականացման ճանապարհն ավելի հարթ է անցել։ Այդ պատճառով կատարելագործում ենք պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելու ինստիտուտը»,- ասաց նա։
Գալյանի խոսքով՝ պատժից պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը այժմ բարելավվում է։ Նա նշել է, որ 2025 թվականին պայմանական ազատվել է 170 անձ, ինչը 32-ով ավելի է, քան 2024 թվականին։ Այս տարվա ընթացքում արդեն ազատվել է 40 անձ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 15-ով ավելի է։