Փաշինյանի դուխիները գողանալու, Միրզոյանի վրա հարձակման օր չէ Նոյեմբերի 9-ը
Mon, 23 Mar 2026 13:37:27 +0400
Գրել էինք, որ ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին պատասխանելիս Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նշել է, թե սահմանադրության փոփոխությունների թեման սկսել են շրջանառել դեռևս 2018 թվականի հեղափոխությունից հետո, սակայն գործընթացը դանդաղել է՝ պայմանավորված COVID-19 համավարակով, պատերազմի հետևանքով առաջացած ճգնաժամերով և ներքաղաքական տագնապով, այլ ոչ թե Ալիևի պահանջով:
«Այդ թվում նաև իմ նկատմամբ սպանության փորձի պատճառով»,- ասել է Միրզոյանը:
«Նոյեմբերի 9-ը ձեզ վրա հարձակվելու, Նիկոլ Փաշինյանի դուխիները գողանալու օր չէ, դա ազգային ողբերգության օր է: Եթե ձեզ վրա հարձակվել են, շրջվեք, էն մարդուն, ում հետ ամեն օր շփվում եք, հարցրեք՝ ինչու գործը բացահայտված չէ»,- հակադարձել է Վարդանյանը: