Նորություն` Արաբկիրում սպանված 1 տարեկան երեխայի դեպքից
Mon, 23 Mar 2026 18:15:29 +0400
Արաբկիրում 1 տարեկան երեխայի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ` երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքով ` Քրեական օրենսգրքի 247֊րդ հոդվածի հատկանիշներով, որը միացել է նախորդ քրեական վարույթին: Այս մասին Հրապարակ֊ին հայտնում են Գլխավոր դատախազությունից։
Կատարվում է նախաքննություն: