Նիկոլ Փաշինյանը հերթական պարահրապարակն է կազմակերպում
Mon, 23 Mar 2026 20:25:16 +0400
Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական պարահրապարակն է կազմակերպում, որը տեղի կունենա ապրիլի 4-ին։ Սա «Վարչաբենդի» թվով երկրորդ պարահրապարակի կազմակերպումն է, որն, իսկզբանե, նախատեված էր երիտասարդների համար, սակայան առաջին «Վարչաբենդի» ժամանակ ականատես եղանք, որ տարիքով կանայք և պարոնայք նույնպես մասնակցում էին պարահրապարակին։
Նախորդ պարահրապարակի ժամանակ շատերի մոտ զարմանք էր առաջացրել տարեց պատգամավորների ներկայության փաստը։ Հրապարակված կադրերից երեւում է, որ դիսկոտեկին մասնակցել են 70-ին մոտ Գագիկ Մելքոնյանը, Սերգեյ Բագրատյանը, Մարինա Ղազարյանը եւ այլք։
Հիշեցնենք, որ «Վարչաբենդ»-ի առաջին համերգ տեղի էր ունեցել հունվարի 30-ին։