Իսրայելի օգտին լրտեսություն անողներ են ձերբակալվել
Mon, 23 Mar 2026 20:45:35 +0400
Իրանի իշխանությունները հայտարարել են, որ Հյուսիսային Խորասան նահանգում ձերբակալել են 30 անձի, ովքեր լրտեսություն են կատարել Իսրայելի օգտին։ Այս մասին հայտնում է Tasnim լրատվական գործակալությունը։ Համաձայն նահանգային ոստիկանության ղեկավարի, լրտեսներին հնարավոր է եղել հայտնաբերել ու ձերբակալել՝ հետախուզական մոնիթորինգային աշխատանքների եւ տեխնիկական ժամանակակից միջոցների կիրառման շնորհիվ։ Ձերբակալվածները եղել են Բոջնուրդե քաղաքից։ Իրավապահները շարունակում են խիստ հսկողությունը՝ պատերազմական իրավիճակում նոր լրտեսների եւ գործակալների հայտնաբերելու եւ վնասազերծելու համար։