Գերմանիայի դեղատները գործադուլ են անում

Գերմանիայի դեղատները գործադուլ են անում

Mon, 23 Mar 2026 21:00:30 +0400


Գերմանիայում այսօր՝ մարտի 23-ին, երկրի տարածքում գործող բոլոր դեղատները կանցկացնեն համապետական գործադուլ։ Պատճառը՝ ֆինանսական միջոցների սղությունն է եւ ծախսերի աճը։ Դեղատները կփակվեն բոլոր խոշոր քաղաքներում, իսկ Բեռլինում, Մյունխենում, Դյուսելդորֆում եւ Հանովերում դեղատնային աշխատողները կիրականացնեն բողոքի ցույցեր։

Դեղատնային միավորումների ֆեդերալ ընկերակցության ղեկավար Թոմաս Փրայսը հայտարարել է, որ դեղատնային ծառայությունների վճարները վերջին անգամ բարձրացրել են 10 տարի առաջ։ Եւ այդ ժամանակներից ի վեր, դեղատնային բիզնեսի պահպանման համար ծախսերը բավականին աճել են։ Փրայսը նաեւ ասել է, որ 2013 թվականից մինչ այժմ, փակվել են դեղատների մոտ 20 տոկոսը, ինչի հետեւանքով, դեղորայքի հանդեպ հասանելիությունը նվազել է։ Հատկապես դա զգալի է դարձել ոչ մեծ քաղաքներում։ Գործադուլի ընթացքում կգործեն հերթապահ դեղատներ, եւ բնակչությունը չի մնա առանց դեղատնային ծառայությունների։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Ճնճղուկ»-ը հայտնվել է շատ վատ վիճակում

«Ճնճղուկ»-ը հայտնվել է շատ վատ վիճակում Tue, 28 Jul 2026 00:04:42 +0400 Արձակուրդում գտնվող ՀՀ…

57 րոպե ago

Մեկը լինի ԵՄ-ին օգնի

Մեկը լինի ԵՄ-ին օգնի Mon, 27 Jul 2026 23:45:00 +0400 Փաշինյանի վարած քաղաքականության շնորհիվ ՌԴ-ի…

1 ժամ ago

Օրվա բացարձակ առաջատարը. Փաշինյան-Պուտին զրույց

Օրվա բացարձակ առաջատարը. Փաշինյան-Պուտին զրույց Mon, 27 Jul 2026 23:41:54 +0400 Ամփոփում ենք հուլիսի 27-ի…

1 ժամ ago

Վրաստանում սողանքից տներ են վնասվել

Վրաստանում սողանքից տներ են վնասվել Mon, 27 Jul 2026 23:30:00 +0400 Վրաստանի կառավարությունը ֆինանսական փոխհատուցում…

2 ժամ ago

Նախընտրական փիառ ծրագրերի հետքերով

Նախընտրական փիառ ծրագրերի հետքերով Mon, 27 Jul 2026 23:28:00 +0400 Ընտություններից առաջ ՔՊ-ն գործի դրեց…

2 ժամ ago

Ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալվել է Դավիթ Բեկի փողոցի բնակիչ 41-ամյա մի տղամարդ

Ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալվել է Դավիթ Բեկի փողոցի բնակիչ 41-ամյա մի տղամարդ Mon, 27…

2 ժամ ago