Պարզվել է զինծառայողի մահվան պատճառը

Պարզվել է զինծառայողի մահվան պատճառը

Mon, 23 Mar 2026 21:37:48 +0400


ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է Երևանի կայազորային հոսպիտալի օրդինատորի կողմից իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով զինծառայողին անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի կայազորային հոսպիտալի օրդինատորը 2024 թվականի հուլիսի 19-ից մինչև օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում չի իրականացրել հիվանդի մոտ առկա ախտաբանության լիարժեք և համապատասխան գնահատում, ինչի հետևանքով հնարավոր չի եղել կանխել բարդությունների առաջացումը:

Մասնավորապես՝ չհայտնաբերված երիկամային համակարգի ախտահարումները, երկարատև թոքային պաթոլոգիայի վատթարացումը և անարդյունավետ բուժումները զինծառայողի մոտ հանգեցրել են Վեգեների համախտանիշի ուշացած ախտորոշմանը:

Այնուհետև, հիվանդն ուշացած տեղափոխվել է այլ բազմապրոֆիլային հիվանդանոց, որտեղ հիվանդության արդեն տերմինալ փուլում հաստատվել է «Վեգեների գրանուլեմատոզ» ախտաբանական պրոցեսը, ինչն էլ հանգեցրել է զինծառայողի մահվան:

Երևանի կայազորային հոսպիտալի օրդինատորի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասով (բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Օկուպացված Արցախը՝ «Ադրբեջանական մշակույթ – 2040» հայեցակարգում

Օկուպացված Արցախը՝ «Ադրբեջանական մշակույթ – 2040» հայեցակարգում Mon, 23 Mar 2026 23:15:54 +0400 Monument Watch-ը…

12 րոպե ago

Օրական մինչեւ քանի բաժակ թեյն է օգտակար

Օրական մինչեւ քանի բաժակ թեյն է օգտակար Mon, 23 Mar 2026 23:00:12 +0400 Թեյը օգտակար…

27 րոպե ago

Սա Արցախն է, հայրենիք, որը մեկ գիշերվա մեջ անհետացավ․ կորեացի ճանապարհորդի անդրադարձը

Սա Արցախն է, հայրենիք, որը մեկ գիշերվա մեջ անհետացավ․ կորեացի ճանապարհորդի անդրադարձը Mon, 23 Mar…

42 րոպե ago

Հորմուզի նեղուցի հարցով քայլեր են նախապատրաստում

Հորմուզի նեղուցի հարցով քայլեր են նախապատրաստում Mon, 23 Mar 2026 22:30:37 +0400 Հյուսիս-Ատլանտյան դաշինքի անդամ…

57 րոպե ago

Փաշինյանի արկածները մետրոյում այսօր նոր վտանգավոր դրսևորումներ ստացան․ Տիգրան Աբրահամյան

Փաշինյանի արկածները մետրոյում այսօր նոր վտանգավոր դրսևորումներ ստացան․ Տիգրան Աբրահամյան Mon, 23 Mar 2026 22:25:24…

1 ժամ ago

Ինչ իրավիճակ է կրիպտոշուկայում

Ինչ իրավիճակ է կրիպտոշուկայում Mon, 23 Mar 2026 22:15:23 +0400 Կրիպտոարժույթների շուկայում շարունակվում է շտկման…

1 ժամ ago