Հորմուզի նեղուցի հարցով քայլեր են նախապատրաստում
Mon, 23 Mar 2026 22:30:37 +0400
Հյուսիս-Ատլանտյան դաշինքի անդամ որոշ երկրներ որոշ միջոցառումներ են նախապատրաստում՝ Հորմուզի նեղուցով անխափան եւ անվտանգ նավագնացություն ապահովելու համար։ այս մասին հայտարարել է դաշինքի Գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ Fox News-ի հետ զրույցում։ «Գիտեմ, որ ԱՄՆ նախագահը դժգոհ է, քանի որ կարծում է, որ Եվրոպան ու մյուս դաշնակիցները չափազանց դանդաղում են։ Սակայն լավ նորությունն այն է, որ ՆԱՏՕ-ում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, ԱՄԷ-ում եւ Բահրեյնում միավորում են ջանքերը, որպեսզի իրականացնեն Հորմուզի նեղուցով ազատ նավագնացության վերականգնումը։ Մենք հիմա զբաղվում եք պլանավորմամբ»,- ասել է նա։ Նա նաեւ հավելել է, որ ներկայումս շփումներ են պահպանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ չնայած որ նա քննադատում է դաշինքին։