«Հրապարակ»․ ՔՊ-ն բոյկոտում է Արարատ Միրզոյանին

«Հրապարակ»․ ՔՊ-ն բոյկոտում է Արարատ Միրզոյանին

Tue, 24 Mar 2026 08:10:11 +0400


Վերջին օրերին, ինչպես հայտնի է, խորհրդարանի մշտական հանձնաժողովներում քննարկվում է կառավարության հնգամյա ծրագրի 2025 թվականի կատարողականը, եւ կառավարության տարբեր ներկայացուցիչներ գալիս ու հաշվետվություն են ներկայացնում օրենսդիրներին։ Որքան էլ զարմանալի է, բայց երեկ տոտալ բոյկոտի մթնոլորտում են անցել արտաքին գործերի նախարարության մասին քննարկումները, այն պարագայում, երբ ՔՊ-ականներն իրենց քարոզչական գլխավոր թեզն են հռչակել խաղաղությունը, թե իբր այնպիսի հաջողակ արտաքին քաղաքականություն են վարում, որ կայուն եւ անշրջելի խաղաղություն են հաստատել։ Իհարկե` այդ խաղաղությունը գործում է միայն ՔՊ-ի իշխանության շրջանակներում: Երեկ Արարատ Միրզոյանի՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հաշվետվությանը, բառի բուն իմաստով, 3 ՔՊ-ական պատգամավոր էր մասնակցում, այն դեպքում, երբ նախկինում անգամ այդ հանձնաժողովի անդամ չհանդիսացող ՔՊ-ականներն էին ներկա լինում։ Գուցե այսկերպ փորձում են ցույց տալ, որ Արարատ Միրզոյա՞նը չէ խաղաղության կնքահայրը, այլ՝ Նիկոլ Փաշինյանը, սակայն փաստն այն է, որ Միրզոյանը ստիպված եղավ սպասել, որ նվազագույն թվով պատգամավորները ներկա գտնվեն` քվորում լինի, ու նոր նիստը սկսեն։ Ի դեպ, նիստը վարող Մարիա Կարապետյանին լրագրողները հետ պահեցին կանոնակարգ-օրենքը խախտելու գայթակղությունից․ նա ուզում էր նիստը սկսել առանց քվորումի, բայց դիտողությունից հետո սպասեց` մինչեւ ներկայանան: Իսկ Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նիստը սկսեց առանց քվորումի․ ներկա էին նա, Սոնա Ղազարյանը եւ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։ Միայն նիստը սկսելուց հետո քննարկմանն ուշացումով ներկայացան «Հայաստան» դաշինքից Արմեն Գեւորգյանը եւ ՔՊ-ական Տաթեւիկ Գասպարյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Կապանում թեժ պայքար է սպասվում

Կապանում թեժ պայքար է սպասվում Fri, 23 Oct 2026 20:15:23 +0400 Նոյեմբերի 29-ին ՏԻՄ համամասնական…

24 րոպե ago

Ակնկալում են Մոսկվայի դիրքորոշումների մեղմացում

Ակնկալում են Մոսկվայի դիրքորոշումների մեղմացում Fri, 23 Oct 2026 20:00:36 +0400 Սպիտակ տունն ակնկալում է,…

39 րոպե ago

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց Fri, 23 Oct 2026 19:54:13 +0400 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ…

46 րոպե ago

Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը․ որն է պատճառը

Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը․ որն է պատճառը Fri, 23 Oct…

52 րոպե ago

Օգտագործված հոգևորականներն ու ԱԺ քննիչ հանձնաժողովը

Օգտագործված հոգևորականներն ու ԱԺ քննիչ հանձնաժողովը Fri, 23 Oct 2026 19:45:30 +0400 Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական…

54 րոպե ago

«Ինչ կլինի Հայաստանի տնտեսության հետ եթե…»

«Ինչ կլինի Հայաստանի տնտեսության հետ եթե…» Fri, 23 Oct 2026 19:33:24 +0400 ԵԱՏՄ անդամ երկրները…

1 ժամ ago