Դիլիջանցիները երեխաների համար խաղալու տեղ են խնդրում

Դիլիջանցիները երեխաների համար խաղալու տեղ են խնդրում

Tue, 24 Mar 2026 12:45:46 +0400


Դիլիջան քաղաքի բնակչուհի Անժելա Այվազյանը քաղաքի Մանթաշյան եւ Սայաթ-Նովայի փողոցների բնակիչների անունից Ֆեյսբուքում բաց նամակ է հրապարակել. «Դիլիջան քաղաքի պատասխանատու կառույցներին եւ բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ երեխաները կարող են «չխանգարել»։ Ես՝ Անժելա Այվազյանս, երկու երեխաների մայր, դիմում եմ Ձեզ՝ Դիլիջան քաղաքի կենտրոնական թաղամասի բնակիչների անունից՝ բարձրաձայնելու մի «աննշան» խնդիր․ մեր երեխաները պարզապես տեղ չունեն խաղալու։ Այո՛, պարզվում է՝ 21-րդ դարում երեխա լինելը շքեղություն է։ Մեր թաղամասում կան ակտիվ երթեւեկություն, մեքենաներ, արգելքներ… միայն երեխաների համար նախատեսված անվտանգ տարածք չկա։ Երեխաները կարող են փորձել խաղալ փողոցում՝ մի փոքր ադրենալին ավելացնելով իրենց առօրյային։ Կամ էլ կարող են չխաղալ ընդհանրապես․ երեւի դա էլ տարբերակ է։

Հատկապես ոգեշնչող է Կենտրոնական բանկի բնակելի շենքի հարակից տարածքը, որ մեր երեխաների մուտքը 12 տարի խիստ արգելվում է։ Անկեղծ ասած՝ մի փոքր էլ զարմացած ենք, որ դեռ չի փակցվել «Осторожно, злые собаки» գրությունը․ մթնոլորտը գրեթե ամբողջությամբ համապատասխանում է։ Ստացվում է՝ ընտրությունը շատ պարզ է․ կա՛մ վտանգավոր փողոցներ, կա՛մ փակ դարպասներ։ Իսկ մենք դեռ հարցնում ենք՝ որտե՞ղ պետք է խաղան երեխաները։ Մեր մանկության տարիներին բակերը բաց էին, խաղը՝ ազատ, իսկ մանկությունը՝ լիարժեք։ Այսօր, ցավոք, հենց մեր երեխաներն են կանգնած ընտրության առաջ՝ վտանգավոր փողոցների եւ փակ տարածքների միջեւ։
Ուստի, թույլ տվեք «համարձակվել» եւ առաջարկել մի քանի գաղափար՝
• գուցե հնարավոր է ստեղծել անվտանգ խաղահրապարակ
• գուցե գտնվի մի փոքր տարածք, որտեղ երեխաները կարող են խաղալ առանց արգելքի
• գուցե վերանայվեն այն սահմանափակումները, որոնք երեխաներին դարձնում են անցանկալի «հյուր»՝ իրենց իսկ թաղամասում։
Սա հեգնանք չէ, այլ՝ իրականություն, որն արդեն չափազանց երկար է շարունակվում։
Հուսով ենք՝ մի օր մեր երեխաները կունենան այն, ինչը համարվում է ամենապարզը՝ անվտանգ բակ եւ ազատ խաղ»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Ովքեր են շտաբի պետերը

«Հրապարակ»․ Ովքեր են շտաբի պետերը Fri, 24 Apr 2026 08:15:00 +0400 Արդեն ուրվագծվում է, թե…

15 րոպե ago

«Հրապարակ»․ Իշխանությունը կրկին անցել է «ասֆալտ» օպերացիային

«Հրապարակ»․ Իշխանությունը կրկին անցել է «ասֆալտ» օպերացիային Fri, 24 Apr 2026 08:10:34 +0400 Ընտրություններից հաշված…

19 րոպե ago

«Հրապարակ». Փաշինյանը խիստ հրահանգ է տվել մարզպետներին

«Հրապարակ». Փաշինյանը խիստ հրահանգ է տվել մարզպետներին Fri, 24 Apr 2026 08:05:33 +0400 Latest news…

24 րոպե ago

«Հրապարակ». Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազությանը

«Հրապարակ». Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազությանը Fri, 24 Apr 2026 08:00:41 +0400 ՊԵԿ նախկին նախագահ,…

29 րոպե ago

Ոչ մի հայ չի կարող ուրանալ Եղեռնը, հիշեք, մեր զորությունը մեր միության մեջ է

Ոչ մի հայ չի կարող ուրանալ Եղեռնը, հիշեք, մեր զորությունը մեր միության մեջ է Fri,…

8 ժամ ago

Ապրիլի 25-ին՝ ժամը 00։00-ից մինչև ապրիլի 26-ի ժամը 05։00-ն կսահմանափակվի երթևեկությունը

Ապրիլի 25-ին՝ ժամը 00։00-ից մինչև ապրիլի 26-ի ժամը 05։00-ն կսահմանափակվի երթևեկությունը Thu, 23 Apr 2026…

9 ժամ ago