ԱԺ նախագահը զղջում է, որ Աղդամի՝ Ակնայի ֆոնին նկարվել է
Tue, 24 Mar 2026 12:54:25 +0400
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ չի կարող բացատրել, թե ինչ է նշանակում Ակնայի ֆոնին լուսանկարվելը։
Այսօր լրագրողների հետ զրույցում, երբ նրան հիշեցրել են նախկինում արված մի լուսանկար, որտեղ նա պատկերված էր Աղդամի ֆոնին, Սիմոնյանն ընդունել է, որ դա սխալ քայլ է եղել։ Նրա խոսքով՝ այդ շրջանում ինքն առաջնորդվել է այն մտածողությամբ, որն անվանել է «ոչմիթիզականի տրամաբանություն»։
Միևնույն ժամանակ, Ալեն Սիմոնյանը նշել է, թե «Ակնա» բառը չի օգտագործել։ Սակայն նրա նախկին հրապարակումը, ըստ էության, հակասում է այդ հայտարարությանը և վկայում է, որ այդ ձևակերպումը եղել է գրառման մեջ։