Ի՞նչ են ասել Պուտինին

Ի՞նչ են ասել Պուտինին

Tue, 24 Mar 2026 13:14:25 +0400


ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է միջազգային երաշխավորների, Դոնալդ Թրամփի միջնորդության և Ռուսաստանի հետ շփումների վերաբերյալ հարցերին։

Սիմոնյանը նշել է, որ աշխարհում միանշանակ իրավիճակներ չեն լինում, և եթե ինչ-որ շրջանակներ թերագնահատում են Թրամփի քաղաքական միջնորդության հնարավորությունը, ապա ինքն այլ օրինակ կարող է հիշեցնել։ Նրա խոսքով՝ Հայաստանը նախկինում ունեցել է ավելի հստակ թվացող դաշնակցային հարաբերություն, սակայն վճռական պահին այդ դաշնակիցը հայտարարել է, թե դեռ հստակ չէ, թե որտեղից է սկսվում և որտեղ է ավարտվում Հայաստանի Հանրապետությունը։

Լրագրողի հարցին, թե արդյոք երեկվա հեռախոսազրույցի ընթացքում այդ մասին ասվել է Վլադիմիր Պուտինին, ԱԺ նախագահը կտրուկ արձագանքել է՝ նշելով, որ ինքն անձամբ Պուտինին չի զանգել։ Նա նաև դժգոհություն է հայտնել հարցի ձևակերպումից։

Երբ լրագրողը նկատել է, որ զանգն իրականացրել է իշխանական թիմի ներկայացուցիչը, Սիմոնյանը պատասխանել է, որ այդ հարցին կանդրադառնա վարչապետը, եթե անհրաժեշտ համարի։

«Ես եմ զանգե՞լ: Ես Պուտինին չեմ զանգում»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել երեկ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Շիզոֆրենիկ դրսևորումներ․ փոքրացած Հայաստանի բրոշկան կրծքին փակցրած մարդը նստած Խորենացու Հայոց պատմությունն է կարդում…

Շիզոֆրենիկ դրսևորումներ․ փոքրացած Հայաստանի բրոշկան կրծքին փակցրած մարդը նստած Խորենացու Հայոց պատմությունն է կարդում... Sat,…

7 ժամ ago

Ցնցող է և անպատկերացնելի․ լավ բա 13 տարեկան երեխային ինչու եք պատժում

Ցնցող է և անպատկերացնելի․ լավ բա 13 տարեկան երեխային ինչու եք պատժում Fri, 17 Jul…

8 ժամ ago

Ռուսաստան ժամանած միգրանտներին կպարտավորեցնեն անմիջապես հեռախոս գնել

Ռուսաստան ժամանած միգրանտներին կպարտավորեցնեն անմիջապես հեռախոս գնել Fri, 17 Jul 2026 23:45:45 +0400 Ռուսաստան ժամանած…

8 ժամ ago

Վլադիմիր Սպիվակովն ապաքինվում է․ Սաթի Սպիվակովան լուսանկար է հրապարակել

Վլադիմիր Սպիվակովն ապաքինվում է․ Սաթի Սպիվակովան լուսանկար է հրապարակել Fri, 17 Jul 2026 23:30:51 +0400…

8 ժամ ago

Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում

Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում Fri, 17 Jul 2026 23:24:42 +0400 Կենտրոնական Ասիայի մի շարք երկրներում…

8 ժամ ago

Հայակական մեդիա դաշտը չի մոռացել Ծառուկյանին և Վարդան Ղուկասյանին

Հայակական մեդիա դաշտը չի մոռացել Ծառուկյանին և Վարդան Ղուկասյանին Fri, 17 Jul 2026 23:19:55 +0400…

8 ժամ ago