Ի՞նչ են ուզում ասել ու հասկացնել քեզ, հարգելի 3 միլիոն ՀՀ քաղաքացիներ

Ի՞նչ են ուզում ասել ու հասկացնել քեզ, հարգելի 3 միլիոն ՀՀ քաղաքացիներ

Tue, 24 Mar 2026 14:59:55 +0400


Պատերազմ և խաղաղություն

Հա, հենց էդպես էլ ասում են, «Եթե մենք չընտրվենք, պատերազմ է լինելու»՝ պլյուս մինուս սեպտեմբերին:
Չե՞ք նկատում, որ այս անմեղսունակների ու նրանց բարբաջանքները կրկնող նեղքիթ կապիկների դասի ներկայացուցիչները, չեն էլ փորձում մասնավորեցնել, թե ի՞նչ պատերազմի մասին է խոսքը, ո՞վ է մեր դեմ հարձակվելու, մենք ու՞մ դեմ ենք հարձակվելու: Միգուցե նկատի ունեն Բալկաններում ինչ որ պատերազմի մասին: Բա որ հանկարծ պարզվի, որ Իլհամը, իր իշխանությունը պահելու համար, բոլորովին էլ չի ցանկանում պատերազմ սկսել ու ավելորդ ռիսկի դիմել:

Ուրեմն ի՞նչ են ուզում ասել ու հասկացնել քեզ, հարգելի 3 միլիոն ՀՀ քաղաքացիներ ու հատկապես հայ երիտասարդություն.
– Ասում են, որ մենք ենք միակ գործակալական համույթը, որին կազմել ու պատրաստել են 2018 թվականի ապրիլ-մայիսյան կրկեսը սպասարկելու ու իրականացնելու համար ու որևէ այլ այլընտրանքային համույթ հանկարծ մեյդան չբերեք, թե չէ փորձանք կբերենք ձեր գլխին,
– Ասվածի մեկ այլ տրամաբանությամբ, ստացվում է, որ իրենք նախապես համաձայնվել ու համաձայնեցրել են Իլհամի հետ՝ չընտրվելու դեպքում պատերազմ սկսել այս տարվա սեպտեմբերին: Այս պնդմանը տրամաբանորեն հակադարձողը կստանա «Ոսկե գլոբուս» մրցանակ, իսկ ԱԱԾ-ում ու ՀՀ գլխավոր դատախազությունում պետական դավաճանության դրվագն արագ ու ճիշտ ընբռնողը միանշանակ կարժանանա «Պուլիցերյան» մրցանակի:
– Դեռ չե՞ք ընկալել, որ այդպիսի ձևակերպումը նշանակում է ոչ թե ապրել ու զարգանալ, այլ գոյություն քարշ տալ՝ Ադրբեջանի խաների քմահաճույքից կախված ու նաև ստորանալ, որին Նիկոլն ու իր աջակիցները, ոչ թե սովոր են, այլ հենց դա է իրենց կենսակերպը՝ ապրել ստորացված, արհամարհված լլկված, անպատիվ ու արժանապատվությունից զուրկ կյանքով: Խաբեբա ստախոսների համար այս պարագայում այլընտրանք չկա: Ու հենց այդ մտածելակերպն ու կենսակերպն են այսօր ու ապագայում փորձում պարտադրել ձեզ ու ձեր երեխաներին:
– ՀՀ քաղաքացիներին պատերազմով սպառնալու այսպիսի ձևակերպումն ընտրապայքարի գերակա թեզ մատուցելը և դրա հնչեցումը ՀՀ սահմաններից ներս լիուլի բավարար էր, որ արդեն ձերբակալված լինեին Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանն, Ալեն Սիմոնյանն ու կրկեսը սպասարկող վերլուծաբաններն ու քըխհասարակության ներկայացուցիչները: Ու քանի որ դա տեղի չի ունեցել, մոտակա երկու ամիսների ընթացքում «վայելելու» ենք մահացած պետականության մարմնի վրա «ընտրություններ» կոչված քաղաքական նեկրոֆիլիայի ու դիակապտության դրվագները:
– Այսպիսի ձևակերպում հնչեցնելուց հետո ԱԱԾ-ն ու ՀՀ զինված ուժերը պետք է որոշում կայացնեն նման կառույցների հետագա գործունեության նպատակահարմարության առումով: Քպականների հայտարարության այսպիսի բովանդակությունը նշանակում է մեկ բան՝ ՀՀ ուղղակի կառավարում Բաքվից:
– Ցինիզմի, անպատկառության ու ստահակության ինչ աստիճանի պետք է հասնես, որ սեփական վերարտադրությունն ապահովելու և անխուսափելի պատժից փախչելու համար դիմես արտաքին ուժի կամ թշնամի երկրի կողմից սեփական քաղաքացիներին ահաբեկելու հենց այս մեթոդին:
– Դե իսկ «թավշյա կրկեսը» դատապարտված է շարունակվելու, որովհետև այն դարձել է միակ ու հուսալի եղանակը խոշոր դրամական հոսքերն ու բիզնեսները պահելու, բյուջեն թալանելու դիմաց չպատժվելու, երիտասարդությանը ղումարբազության ու թմրամիջոցների վրա նստեցնելու միջոցով մեծ փողեր աշխատելու համար:

ՀԳ. Արցախցիների վերադառնալու հետ կապված ՔՊ-ական գործակատարներին հարց մի տվեք: Անիմաստ զբաղմունք է: Հարցը ուղղեք արտաքին հետախուզության սպարապետ աչոնին, արդյո՞ք պարզել է, թե այդ ի՞նչ պայմանի մասին էին 2024 թվականի օգոստոսին Բաքվում ակնարկում Իլհամ Ալիևն ու Վ. Պուտինը, երբ վերջինս հյուրընկալվել էր Ադրբեջանի նախագահի տանը:
Մոռացե՞լ եք, չէ այս կարևոր դրվագը: Բա հարկատուների գումարները որ ստանում եք, դա՞ էլ չեք կարողացել ճշտել, թե հաջորդ զեկույցում սպասենք, որ սևով սպիտակին գրեք: «Մեր ունեցած հավաստի տվյալներով, հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների նախօրեին Նիկոլ Փաշինյանի խնդրանքով Ադրբեջանը զորքեր կկուտակի ՀՀ սահմանին՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակն ապահովելու համար»:

Հայկ Դեմոյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նիքոլաս Քեյջը դարձել է «Նիքոլաս Քեյջ»

Նիքոլաս Քեյջը դարձել է «Նիքոլաս Քեյջ» Sat, 30 May 2026 01:00:17 +0400 Ամերիկացի հայտնի դերասան…

18 րոպե ago

Շուտով Իրանի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի

Շուտով Իրանի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի Sat, 30 May 2026 00:00:33 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…

1 ժամ ago

Վենսը խոստովանել է, որ Թրամփի հետ համաձայն չէ

Վենսը խոստովանել է, որ Թրամփի հետ համաձայն չէ Fri, 29 May 2026 23:45:26 +0400 ԱՄՆ…

2 ժամ ago

Հոգևորականներն ու հավատացյալները միասնաբար աղոթեցին անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի համար

Հոգևորականներն ու հավատացյալները միասնաբար աղոթեցին անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի համար Fri, 29 May 2026…

2 ժամ ago

Այսպես մենք շարունակելու ենք գլորվել, ոչ թե առաջ շարժվել․ Դավիթ Անանյան

Այսպես մենք շարունակելու ենք գլորվել, ոչ թե առաջ շարժվել․ Դավիթ Անանյան Fri, 29 May 2026…

2 ժամ ago

Ամերիկյան ռազմական ծախսերը Իրանում մոտենում են ռեկորդային ցուցանիշի

Ամերիկյան ռազմական ծախսերը Իրանում մոտենում են ռեկորդային ցուցանիշի Fri, 29 May 2026 23:30:02 +0400 ԱՄՆ…

2 ժամ ago