Կան բառեր, որոնք պարզապես չեն կարելի «համեմատել»․ Դրանք կամ կրում ես, կամ խուսափում դրանցից

Կան բառեր, որոնք պարզապես չեն կարելի «համեմատել»․ Դրանք կամ կրում ես, կամ խուսափում դրանցից

Tue, 24 Mar 2026 15:16:01 +0400


Արցախը բառ չէ։ Արցախը ճակատագիր է։

Երբ պետական բարձրագույն պաշտոն զբաղեցնող մարդը փորձում է «խելացի» համեմատություններով բացատրել, թե ինչ է նշանակում «Արցախ» բառը, իրականում բացատրում է ոչ թե բառը, այլ իր մանրությունը, ցինիզմը և արտաքին կամքին հարմարեցված լինելու իր պատրաստակամությունը։

Արցախը լեզվաբանական միավոր չէ, որ դրան կարելի է մոտենալ բառարանային հեգնանքով կամ կաբինետային սառնությամբ։
Արցախը հազարավոր զոհերի արյունն է, հարյուր հազարավոր մարդկանց կորցրած տունը, և մի ամբողջ ժողովրդի կոտրված, բայց չմարած արժանապատվությունը։

Պաշտոնական ամբիոնից այդ բառը «նվազեցնելը» պարզապես անհաջող արտահայտություն չէ․ դա արժեքային ընտրություն է — հիշողության և մոռացության, արժանապատվության և հարմարավետության միջև։

Երբ պետության անունից խոսող մարդը չի զգում բառի ծանրությունը, նշանակում է՝ չի զգում նաև այն ժողովրդի ցավը, որի անունից խոսում է։ Իսկ երբ չի զգում ցավը, վաղ թե ուշ սկսում է արդարացնել նաև դրա պատճառները։

Որովհետև կան բառեր, որոնք պարզապես չեն կարելի «համեմատել»։ Դրանք կամ կրում ես՝ կամ խուսափում դրանցից։ Եվ ժողովուրդն ամեն բան տեսնում է և տալու է իր արժանի պատասխանը:

Դավիթ Անանյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գալու է հունիսի ութը, ու այն առանց Նիկոլի է լինելու

Գալու է հունիսի ութը, ու այն առանց Նիկոլի է լինելու Tue, 24 Mar 2026 19:15:51…

11 րոպե ago

Փաշինյանը գառան դեմքով պիտի ասեր, մոռացել՝ գայլի դեմքով էր խոսում

Փաշինյանը գառան դեմքով պիտի ասեր, մոռացել՝ գայլի դեմքով էր խոսում Tue, 24 Mar 2026 19:00:42…

26 րոպե ago

Պատերազմը մտել է մի փուլ, երբ ճշմարտությունն այլեւս նշանակություն չունի

Պատերազմը մտել է մի փուլ, երբ ճշմարտությունն այլեւս նշանակություն չունի Tue, 24 Mar 2026 18:45:54…

41 րոպե ago

Մարգարիտ Եսայանին տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն

Մարգարիտ Եսայանին տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն Tue, 24 Mar 2026 18:45:26 +0400 ՀՀԿ-ական շրջանակներից…

41 րոպե ago

ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դեմ ներկայացված հայցով դատական ակտը կհրապարակվի մարտի 26-ին

ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դեմ ներկայացված հայցով դատական ակտը կհրապարակվի մարտի 26-ին Tue, 24 Mar 2026…

44 րոպե ago

Երբ լրագրողներին վտարում էին Մամուլի շենքից, ինչ էին խոստանում

Երբ լրագրողներին վտարում էին Մամուլի շենքից, ինչ էին խոստանում Tue, 24 Mar 2026 18:34:24 +0400…

52 րոպե ago