Կան բառեր, որոնք պարզապես չեն կարելի «համեմատել»․ Դրանք կամ կրում ես, կամ խուսափում դրանցից

Կան բառեր, որոնք պարզապես չեն կարելի «համեմատել»․ Դրանք կամ կրում ես, կամ խուսափում դրանցից

Tue, 24 Mar 2026 15:16:01 +0400


Արցախը բառ չէ։ Արցախը ճակատագիր է։

Երբ պետական բարձրագույն պաշտոն զբաղեցնող մարդը փորձում է «խելացի» համեմատություններով բացատրել, թե ինչ է նշանակում «Արցախ» բառը, իրականում բացատրում է ոչ թե բառը, այլ իր մանրությունը, ցինիզմը և արտաքին կամքին հարմարեցված լինելու իր պատրաստակամությունը։

Արցախը լեզվաբանական միավոր չէ, որ դրան կարելի է մոտենալ բառարանային հեգնանքով կամ կաբինետային սառնությամբ։
Արցախը հազարավոր զոհերի արյունն է, հարյուր հազարավոր մարդկանց կորցրած տունը, և մի ամբողջ ժողովրդի կոտրված, բայց չմարած արժանապատվությունը։

Պաշտոնական ամբիոնից այդ բառը «նվազեցնելը» պարզապես անհաջող արտահայտություն չէ․ դա արժեքային ընտրություն է — հիշողության և մոռացության, արժանապատվության և հարմարավետության միջև։

Երբ պետության անունից խոսող մարդը չի զգում բառի ծանրությունը, նշանակում է՝ չի զգում նաև այն ժողովրդի ցավը, որի անունից խոսում է։ Իսկ երբ չի զգում ցավը, վաղ թե ուշ սկսում է արդարացնել նաև դրա պատճառները։

Որովհետև կան բառեր, որոնք պարզապես չեն կարելի «համեմատել»։ Դրանք կամ կրում ես՝ կամ խուսափում դրանցից։ Եվ ժողովուրդն ամեն բան տեսնում է և տալու է իր արժանի պատասխանը:

Դավիթ Անանյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչ է կատարվում Պաշտպանության նախարարության մոտ

Ինչ է կատարվում Պաշտպանության նախարարության մոտ Fri, 03 Apr 2026 14:00:56 +0400 Պաշտպանության նախարարության շենքի…

5 րոպե ago

Իրանը սպառնացել է հզոր պատասխան տալ Մերձավոր Արևելքի ԱՄՆ-ի օբյեկտներին

Իրանը սպառնացել է հզոր պատասխան տալ Մերձավոր Արևելքի ԱՄՆ-ի օբյեկտներին Fri, 03 Apr 2026 14:00:08…

6 րոպե ago

18-ամյա Դավիթին շտապ տեղափոխել են հիվանդանոց

18-ամյա Դավիթին շտապ տեղափոխել են հիվանդանոց Fri, 03 Apr 2026 13:56:44 +0400 Սուրբ Աննա եկեղեցում…

9 րոպե ago

Փաշինյանը հիբրիդային պատերազմ է տանում հայ ժողովրդի դեմ

Փաշինյանը հիբրիդային պատերազմ է տանում հայ ժողովրդի դեմ Fri, 03 Apr 2026 13:48:22 +0400 Գլխավոր…

18 րոպե ago

Սա արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության լեգալիզացման հայտ էր

Սա արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության լեգալիզացման հայտ էր Fri, 03 Apr 2026 13:43:57 +0400 «Տարածաշրջանային…

22 րոպե ago

Նույն մանկապարտեզը քարոզարշավի ժամանակ այս անգամ ժողովրդին է «ծախում» Նիկոլը

Նույն մանկապարտեզը քարոզարշավի ժամանակ այս անգամ ժողովրդին է «ծախում» Նիկոլը Fri, 03 Apr 2026 13:38:13…

28 րոպե ago