Ազատ եմ ներկայացնելու, թե ինչ է տեղի ունեցել իրականում

Ազատ եմ ներկայացնելու, թե ինչ է տեղի ունեցել իրականում

Tue, 24 Mar 2026 15:12:11 +0400


Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հրահանգավորեց կամ տեղեկացրեց հանրությանը, որ իմ հանդեպ քրեական վարույթը կարճվելու է՝ եւ այն, որ դրա նախօրեին ինձ Քննչական կոմիտե են կանչել` ընդամենը «տեղեկացնելու», որ վարույթը կարճվում է։ Երեկ վերջապես ստացա դատախազ Կարեն Իսրաելյանի որոշումը, որ ՔԿ քննիչի զեկուցագրի հիման վրա որոշել է իմ նկատմամբ քրեական հետապնդում չհարուցել․․․

Այսինքն, հիմա այլեւս նախաքննական գաղտնիքի սահմանափակում չկա եւ ազատ եմ ներկայացնելու, թե ինչ է տեղի ունեցել իրականում: Ուրեմն, ես 18 տարի շարունակ` ամեն օր խմբագրականներ եմ գրում: Ենթադրում եմ, որ երբ իմ քննադատությունը զայրացրել է «վսեմաշուք վարչապետին», հատուկ հրահանգ է իջեցրել իրավապահներին, թե մի բան գտեք, այդ կնոջ բերանը փակեք եւ դատախազությունում սկսել են կարդալ իմ խմբագրականները` այնտեղ որեւէ հիմք գտնելու համար, որ գործ հարուցեն: Եւ վերջապես. 2024 թ. դեկտեմբերի 12-ին «Սիրիացի զինյալների չափ էլ չկաք» վերնագրով խմբագրականում ինչ որ բան են նշմարել եւ 25 թ. հունվարին վարույթ հարուցել` հանձնարարելով Քննչական կոմիտեին քննել այն եւ որոշել` քրեորեն պատժելի արարք կա՞ արդյոք հրապարակախոսական բնույթի այդ տեքստում:

Վարույթի նյութերն, ի դեպ, 100 էջից ավելի են եւ այն տեւել է 1 տարի 3 ամիս: 1500 նիշանոց հոդվածը տասնյակ կաբինետներում կարդացել են, ապա ուղարկել են փորձաքննության` դատալեզվաբանական եւ դատահոգեբանական (ենթադրում եմ, որ պարզեն, թե կարդացողների հոգեբանության վրա ինչպես կարող էր այն ազդել): Եւ եթե փորձագետները որեւէ տողի մեջ «տեսնեին» «բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու փորձեր», ապա վարույթը ոչ թե կկարճեին, այլ ինձ արդեն մեղադրանք առաջադրված կլիներ, որից վստահ եմ` ոչ ոք չէր զարմանա: Բարեբախտաբար փորձագետները` Ա. Հարությունյանը եւ Հ.Ղուկասյանը, որոնք իմ 1500 նիշանոց տեքստի մասին 13 էջանոց եզրակացություն են գրել եւ այդ փորձաքննությունը տեւել է ուղիղ մեկ տարի, եզրակացրել են, որ իմ տեքստում չկա կոչ, թեեւ տեղ են թողել («այդ հարցերի պարզաբանումը դուրս է լեզվաբան-փորձագետի հատուկ գիտելիքների շրջանակից»), որ եթե հրահանգը շատ կոշտ լինի, այնուամենայնիվ, մեղադրանքն առաջադրեն:

Ինձ թվում էր… ես հույս ունեի, որ ինձ հատկապես չսիրող մի արարած, ասենք` նրանցից մեկը, ում մենք քննադատում ենք, դիմում է գրել դատախազություն` հաղորդում է տվել «հանցագործության մասին» եւ վարույթն այդ հիմքով են նախաձեռնել: Պարզվեց` ոչ: Հենց գլխավոր դատախազությունն է դիմել ոստիկանություն, ապա Քննչական կոմիտե` վարույթ նախաձեռնելու առաջարկով: Ինչը եւս մեկ անգամ հաստատում է, որ այս վարույթի հետեւում հենց Նիկոլ Փաշինյանն է կանգնած:
Ինչ ասեմ` զարմացած չեմ մարդկային ստորության, ապերախտության, չարության եւ ամեն գնով իշխանություն պահելու ագահության հերթական ապացույցից: Շատ բան եմ տեսել իմ կյանքում` եւ մանր բանսարկուներ, եւ մեծ գիշատիչներ, եւ իրենց թույնից ու չարությունից խեղդվող սրիկաներ, եւ հիշողությունն ու հոգեկան հավասարակշռությունն իսպառ կորցրած խղճուկ էակներ…
Սա էլ կանցնի…

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայերին կրկին «թշնամի» է անվանել

Հայերին կրկին «թշնամի» է անվանել Sun, 10 May 2026 14:30:48 +0400 «Ազգային առաջնորդ Հեյդար Ալիևի…

12 րոպե ago

Քիչ եկամուտ ունեցողը քիչ պետք է վճարի, շատ եկամուտ ունեցող՝ շատ․ Դավիթ Անանյան

Քիչ եկամուտ ունեցողը քիչ պետք է վճարի, շատ եկամուտ ունեցող՝ շատ․ Դավիթ Անանյան Sun, 10…

16 րոպե ago

Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան

Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Sun, 10 May 2026 14:15:24 +0400 Քաղաքագետ Արա…

28 րոպե ago

Խանթավիրուսի բռնկման օջախ դարձած նավի ուղեւորները կմեկուսացվեն

Խանթավիրուսի բռնկման օջախ դարձած նավի ուղեւորները կմեկուսացվեն Sun, 10 May 2026 14:00:17 +0400 MV Hondius…

43 րոպե ago

«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները բնակիչների հետ քննարկեցին գյուղատնտեսական ոլորտին առնչվող մի շարք կարևոր խնդիրներ։

«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները բնակիչների հետ քննարկեցին գյուղատնտեսական ոլորտին առնչվող մի շարք կարևոր խնդիրներ։ Sun,…

51 րոպե ago

Մեջների ամենախելացին, ամենալավը, ամենագրագետը, ներկայանալի․ Վանաձորցի կինն Արման Թաթոյանին հաղթանակ մաղթեց

Մեջների ամենախելացին, ամենալավը, ամենագրագետը, ներկայանալի․ Վանաձորցի կինն Արման Թաթոյանին հաղթանակ մաղթեց Sun, 10 May 2026…

56 րոպե ago