«Կարմիր գծե՞ր», թե՞ կողոպուտ․ ինչպե՞ս է Քաղաքապետարանը թակարդ սարքում քաղաքացու համար

«Կարմիր գծե՞ր», թե՞ կողոպուտ․ ինչպե՞ս է Քաղաքապետարանը թակարդ սարքում քաղաքացու համար

Tue, 24 Mar 2026 15:45:25 +0400


Ես՝ որպես Հայաստանի Հանրապետության հարկատու քաղաքացի և Երևան համայնքի բնակիչ, սույնով հանրայնացնում եմ Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ոչ իրավաչափ վարչարարության և տոտալ անգործության շղթան, որի նպատակը ոչ թե կայանման կազմակերպումն է, այլ քաղաքացուց բացահայտ «փող քերելը»։

Բախվել եմ մի իրավիճակի, երբ իմ կողմից կատարվել են բոլոր անհրաժեշտ վճարումները՝ առկա են բանկային հավելվածի բոլոր անդորրագրերը։ Համակարգի տեխնիկական խափանման պատճառով վճարումները հաստատվել են սահմանված 15 րոպեից ընդամենը մի քանի րոպե ուշացումով։ Ես, որպես օրինապահ քաղաքացի, դրսևորել եմ բարեխիղճ վարքագիծ ու վճարել տուրքը։ Սակայն Քաղաքապետարանը հաշվի չի առել սա, Վարչարարության համաչափության սկզբունքով առաջնորդվելու փոխարեն՝ վայրկենական նշանակել է 5,000-ական դրամի տուգանքներ։ Սա ոչ թե կարգուկանոն է, այլ պետական մակարդակով իրականացվող «կողոպուտ»։

Մինչ քաղաքապետարանը ոսկերչական ճշգրտությամբ հաշվում է իմ վճարման րոպեները, նույն այդ վայրերում տիրում է տոտալ անօրինականություն։ Կայանատեղիները բացահայտ կերպով «օկուպացված» են անհայտ ծագման արկղերով, աթոռներով ու արգելապատնեշներով։ Անհայտ անձինք, զբաղվելով ապօրինի ձեռնարկատիրությամբ, տարածքն ազատելու համար քաղաքացիներից պահանջում են կանխիկ վճարներ։

Երբ զանգահարում եմ Քաղաքապետարանի թեժ գիծ և պահանջում վերացնել ապօրինի խոչընդոտները իմ վճարած տարածքում, ստանում եմ ցինիկ և անպատասխանատու պատասխան. «Դիմեք ոստիկանություն, մենք պատասխանատու չենք»։
Հայտարարում եմ. Եթե դուք պատասխանատու չեք ձեր իսկ տնօրինության տակ գտնվող և ձեր կողմից տուրք հավաքագրվող տարածքի պատշաճ շահագործման համար, ապա դուք իրավունք չունեք քաղաքացուց գումար պահանջելու կամ նրան տուգանելու։ Ձեր անգործությունը ոչ այլ ինչ է, քան փողոցային «մաֆիայի» բացահայտ հովանավորչություն։

Սա էլ ամենը չէ, հաջորդում են ծանուցման «թակարդը» և ԴԱՀԿ-ի միջոցով իրականացվող տեռորը։ Ինձ տուգանել են, բայց չեն ծանուցել։ Օգտվելով «ՀայՓոստի» փնթի ու անպատասխանատու աշխատաոճից՝ Քաղաքապետարանը թաքուն իրականացնում է վարչական վարույթներ, որոնց մասին ես տեղեկացել եմ միայն այն ժամանակ, երբ ԴԱՀԿ-ն կալանք է դրել իմ հաշիվների վրա։ Սա մարդու իրավունքների կոպիտ խախտում է և բողոքարկման իրավունքից զրկում։ Դուք քաղաքացուն դնում եք թակարդի մեջ՝ ստիպելով վճարել ոչ միայն անհիմն տուգանքը, այլև հարկադիրի ծախսերը։

Հակոբ Մկրտչյան
ՀՀ քաղաքացի

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Դեռեւս 800 տուն հեղեղված է

Դեռեւս 800 տուն հեղեղված է Wed, 01 Apr 2026 20:30:48 +0400 Հյուսիսային Կովկասում՝ Ռուսաստանի Դաղստանի…

13 րոպե ago

Ինչ է նվիրել դեսպանը Ժաննա Անդրեասյանին (լուսանկար)

Ինչ է նվիրել դեսպանը Ժաննա Անդրեասյանին (լուսանկար) Wed, 01 Apr 2026 20:15:00 +0400 ԿԳՄՍ նախարար…

28 րոպե ago

Որոշել են չմասնակցել

Որոշել են չմասնակցել Wed, 01 Apr 2026 20:11:28 +0400 Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական…

32 րոպե ago

Ադրբեջանական մամուլը Փաշինյանի կատակի և Մոսկվա այցի մասին

Ադրբեջանական մամուլը Փաշինյանի կատակի և Մոսկվա այցի մասին Wed, 01 Apr 2026 20:05:43 +0400 Նիկոլ…

38 րոպե ago

Մի հոգի կա պատկերացնում է, որ ինքը Մուսոլինիի ռեինկարնացիան է

Մի հոգի կա պատկերացնում է, որ ինքը Մուսոլինիի ռեինկարնացիան է Wed, 01 Apr 2026 20:00:32…

43 րոպե ago

Նախագահի եւ հետախուզության ղեկավարի միջեւ հակասություններ կան

Նախագահի եւ հետախուզության ղեկավարի միջեւ հակասություններ կան Wed, 01 Apr 2026 20:00:16 +0400 ԱՄՆ նախագահ…

43 րոպե ago