«Կարմիր գծե՞ր», թե՞ կողոպուտ․ ինչպե՞ս է Քաղաքապետարանը թակարդ սարքում քաղաքացու համար

«Կարմիր գծե՞ր», թե՞ կողոպուտ․ ինչպե՞ս է Քաղաքապետարանը թակարդ սարքում քաղաքացու համար

Tue, 24 Mar 2026 15:45:25 +0400


Ես՝ որպես Հայաստանի Հանրապետության հարկատու քաղաքացի և Երևան համայնքի բնակիչ, սույնով հանրայնացնում եմ Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ոչ իրավաչափ վարչարարության և տոտալ անգործության շղթան, որի նպատակը ոչ թե կայանման կազմակերպումն է, այլ քաղաքացուց բացահայտ «փող քերելը»։

Բախվել եմ մի իրավիճակի, երբ իմ կողմից կատարվել են բոլոր անհրաժեշտ վճարումները՝ առկա են բանկային հավելվածի բոլոր անդորրագրերը։ Համակարգի տեխնիկական խափանման պատճառով վճարումները հաստատվել են սահմանված 15 րոպեից ընդամենը մի քանի րոպե ուշացումով։ Ես, որպես օրինապահ քաղաքացի, դրսևորել եմ բարեխիղճ վարքագիծ ու վճարել տուրքը։ Սակայն Քաղաքապետարանը հաշվի չի առել սա, Վարչարարության համաչափության սկզբունքով առաջնորդվելու փոխարեն՝ վայրկենական նշանակել է 5,000-ական դրամի տուգանքներ։ Սա ոչ թե կարգուկանոն է, այլ պետական մակարդակով իրականացվող «կողոպուտ»։

Մինչ քաղաքապետարանը ոսկերչական ճշգրտությամբ հաշվում է իմ վճարման րոպեները, նույն այդ վայրերում տիրում է տոտալ անօրինականություն։ Կայանատեղիները բացահայտ կերպով «օկուպացված» են անհայտ ծագման արկղերով, աթոռներով ու արգելապատնեշներով։ Անհայտ անձինք, զբաղվելով ապօրինի ձեռնարկատիրությամբ, տարածքն ազատելու համար քաղաքացիներից պահանջում են կանխիկ վճարներ։

Երբ զանգահարում եմ Քաղաքապետարանի թեժ գիծ և պահանջում վերացնել ապօրինի խոչընդոտները իմ վճարած տարածքում, ստանում եմ ցինիկ և անպատասխանատու պատասխան. «Դիմեք ոստիկանություն, մենք պատասխանատու չենք»։
Հայտարարում եմ. Եթե դուք պատասխանատու չեք ձեր իսկ տնօրինության տակ գտնվող և ձեր կողմից տուրք հավաքագրվող տարածքի պատշաճ շահագործման համար, ապա դուք իրավունք չունեք քաղաքացուց գումար պահանջելու կամ նրան տուգանելու։ Ձեր անգործությունը ոչ այլ ինչ է, քան փողոցային «մաֆիայի» բացահայտ հովանավորչություն։

Սա էլ ամենը չէ, հաջորդում են ծանուցման «թակարդը» և ԴԱՀԿ-ի միջոցով իրականացվող տեռորը։ Ինձ տուգանել են, բայց չեն ծանուցել։ Օգտվելով «ՀայՓոստի» փնթի ու անպատասխանատու աշխատաոճից՝ Քաղաքապետարանը թաքուն իրականացնում է վարչական վարույթներ, որոնց մասին ես տեղեկացել եմ միայն այն ժամանակ, երբ ԴԱՀԿ-ն կալանք է դրել իմ հաշիվների վրա։ Սա մարդու իրավունքների կոպիտ խախտում է և բողոքարկման իրավունքից զրկում։ Դուք քաղաքացուն դնում եք թակարդի մեջ՝ ստիպելով վճարել ոչ միայն անհիմն տուգանքը, այլև հարկադիրի ծախսերը։

Հակոբ Մկրտչյան
ՀՀ քաղաքացի

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սրանից պարզ ո՞նց ասի մարդը, որ սարսափում է․․․

Սրանից պարզ ո՞նց ասի մարդը, որ սարսափում է․․․ Tue, 22 Sep 2026 22:02:34 +0400 Այս…

19 րոպե ago

Պատրաստ են Իրանի հետ բանակցություններին․ Մարկո Ռուբիո

Պատրաստ են Իրանի հետ բանակցություններին․ Մարկո Ռուբիո Tue, 22 Sep 2026 22:00:11 +0400 Միացյալ Նահանգները…

22 րոպե ago

Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան

Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան Tue, 22 Sep 2026 21:45:18 +0400…

37 րոպե ago

Team-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր

Team-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Tue, 22 Sep 2026 21:38:35 +0400 «Գիտության շաբաթ 2026»-ը…

43 րոպե ago

Ադրբեջանը ենթարկվել է ամերիկյան ճնշման

Ադրբեջանը ենթարկվել է ամերիկյան ճնշման Tue, 22 Sep 2026 21:30:59 +0400 Այսօրվանից՝ սեպտեմբերի 22-ից, դադարեցվել…

51 րոպե ago

Ովքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու Յորք

Ովքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու Յորք Tue, 22 Sep 2026 21:22:53 +0400 Վարչապետ Փաշինյանը…

59 րոպե ago