Իրանում տասնյակ լրտեսների են ձերբակալել
Tue, 24 Mar 2026 16:00:36 +0400
Իրանի իշխանությունները հայտնել են Համադան, Լորեստան և Քերման նահանգներում 30 անձի ձերբակալման մասին՝ Իսրայելի և ԱՄՆ հատուկ ծառայություններին տեղեկություններ փոխանցելու կասկածանքով:
Այս մասին հայտնել են իրանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի հետախուզության նախարարությանը։
Հաղորդվել է, որ ձերբակալվածներից 24-ը ամերիկյան և իսրայելական իշխանություններին տրամադրել են ռազմական, իրավապահ և անվտանգության օբյեկտների կոորդինատները, ինչպես նաև Համադան նահանգում անվտանգության աշխատակիցների և ռազմական տեխնիկայի գտնվելու վայրը։
Չորսը տեղեկություններ էին հավաքում Լորեստան նահանգում, իսկ երկուսը՝ ներկայանալով որպես ամուսնական զույգ, փորձել են մաքսանենգ ճանապարհով զենք տեղափոխել Քերման նահանգ։