Հազարավոր զոհեր, վիրավոր երեխաներ․ Իրանը գրոհել է Իսրայելը
Tue, 24 Mar 2026 17:00:28 +0400
Իսրայելի Ազգային հանրային դիվանագիտության վարչության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ Իսրայելի վրա հարձակումների հետևանքով վիրավորվել է ավելի քան 4530 մարդ, այդ թվում՝ քաղաքացիական անձինք և զինվորներ, որոնցից 678-ը՝ երեխաներ են։
Տվյալների համաձայն՝ Իրանի և «Հըզբոլլահի» հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդ։
Հաղորդվել է, որ 41 համայնքներից 4829 քաղաքացիական անձ տարհանվել է իրենց տներից, որոնք դարձել են անմարդաբնակ։ Կրթությունը դադարեցվել է երկրի շատ շրջաններում։
Միաժամանակ, «Հըզբոլլահի» դեմ գործողությունների շրջանակներում Լիբանանում հարվածներ են հասցվել շարժման ավելի քան 2000 թիրախների։ Լիբանանում ցամաքային գործողությունների ժամանակ զոհվել է երկու իսրայելցի զինվոր։
Բացի այդ, հաղորդվում է, որ փետրվարի 28-ից առաջ արտասահմանում գտնվող ավելի քան 140000 իսրայելցի արդեն վերադարձել է երկիր։