Դիվանագիտական կարճատեսության ցցուն ու աններելի ակտ է

Դիվանագիտական կարճատեսության ցցուն ու աններելի ակտ է

Tue, 24 Mar 2026 17:07:39 +0400


ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթը հայտարարությունների ժամին

Երեկ Վրաստանը վերջին հրաժեշտը տվեց Իլյա 2-րդին: եռօրյա սգով վրաց ժողովուրդն իր ցավն ու ակնածանքը դրսևորեց պատրիարքի նկատմամբ, միաժամանակ իր խոնարհումը բերելով 326-ից պետական հռչակված իր կրոնի ու եկեղեցու նկատմամբ: Սա նաև գնահատական էր վրաց ինքնության պահպանման գործում եկեղեցու ունեցած անուրանալի դերին, նաև հանգրվան՝ վերաիմաստավորելու ազգային համախմբումի կարևորությունը:

Պատրիարքի հուղարկավորությանն ու Սուրբ պատարագին Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայությունը բնական էր և պատշաճ:

Բայց քաղաքական և պարզ մարդկային խոհեմության փոխարեն ՀՀ իշխանությունները հերթական անգամ ընտրեցին անթույլատրելին՝ մեր օրերի տարեգրության մեջ արձանագրելով նվաստացման և ամոթի ևս մեկ էջ։

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդին քննիչը չարտոնեց մեկնել Հայաստանից: Սա պաշտոնապես, բայց միթե ակնհայտ չէ, որ չարտոնեց անձամբ Փաշինյանը, քանզի նա է կառավարությունը, միաժամանակ՝ գլխավոր դատախազը, հոգևոր բարենորոգիչը, կադրերի բաժնի վարիչն ու քրական գործեր կարճողը․․․։

Վաղուց Հիչկոկի չավարտվող սարսափի ու մղձավանջի ֆիլմ հիշեցնող մեր իրականության մեջ ոչինչ այլևս չի զարմացնում:

Եվ այնուամենայնիվ, չեմ կարող ցավով և ամոթով չարձանագրել, որ այս կամայական և ապօրինի որոշումը ոչ միայն Հայ Առաքելական եկեղեցու, նկատմամբ փոքրոգության ու վրեժխնդրության հերթական քայլն է, այլև արգահատելի վերաբերմունք եղբայրական Վրաց ժողովրդի, նրա կորստի նկատմամբ։

Սա նաև դիվանագիտական կարճատեսության ցցուն ու աններելի ակտ է՝ տարածաշրջանում դարավոր բարեկամ երկրի՝ սեփական եկեղեցու բացառիկությունը գնահատող վրաց ժողովրդի հանդեպ։

Սա Նաև արհամարհանք է հայ ժողովրդի ավանդույթներին և արժանապատվությանը։

Այնքան կանխատեսելի եք, պարզունակ, որ ձեզ թվում է, թե Վեհափառի կամ եպիսկոպոսների դեմ հարուցված քրեական վարույթներով կարող եք խոչընդոտել Եպիսկոպոսաց կամ այլ ժողով: Կամ ձեր մտքի ծայրով անցնում է, որ ինկվիզիցիայի կամ 37թվի խայտառակ ու մաշված մեթոդներով կարելի է սասանել 1700 ամյա հայ եկեղեցին, կամ՝ մեր հավատը նրա նկատմամբ:

Եվ գիտեք ի՞նչն է ցավալի, որ չեք գիտակցում, թե ինչ հարված եք հասցնում երկրի վարկանիշին՝ տարբեր միջազգային հարթակներից հերյուրանքներ տարածելով եկեղեցու, նույնն է, թե մեր հասցեին:

Իսկ իշխող ողջ վարչախմբում չի գտնվում գեթ մեկը, որը համարձակություն կունենա ընդվզելու այս ոչ քրիստոնեական, ոչ քաղաքական, ոչ դիվանագիտական, ոչ պետական քինախնդիր վարքի դեմ․․․

Ուրախ ավտոբուսում աշխարհը հավերժական ճոճք է թվում, բայց փորձեք ընկալել դրանից դուրս գտնվող իրողություններն ու աշխարհը, ուր ոչ մի ներողություն կամ ծնկաչոք աղոթք չի ջնջի ձեր մեղքերը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պատմական օր․ Ուկրաինան և Կանադան ստորագրել են 100-ամյա գործընկերության հռչակագիր

Պատմական օր․ Ուկրաինան և Կանադան ստորագրել են 100-ամյա գործընկերության հռչակագիր Fri, 11 Sep 2026 03:00:15…

3 ժամ ago

Կանադան պատրաստ է նորից օգնել Կիևին․ Զելենսկու արձագանքը

Կանադան պատրաստ է նորից օգնել Կիևին․ Զելենսկու արձագանքը Fri, 11 Sep 2026 02:30:28 +0400 Օտտավան…

4 ժամ ago

Ավելի քան 17 հազար մարդ է ձերբակալվել թմրանյութերի գործերով

Ավելի քան 17 հազար մարդ է ձերբակալվել թմրանյութերի գործերով Fri, 11 Sep 2026 01:30:15 +0400…

5 ժամ ago

Հութիները վերահսկողության տակ են վերցրել Եմենի բոլոր կղզիները

Հութիները վերահսկողության տակ են վերցրել Եմենի բոլոր կղզիները Fri, 11 Sep 2026 01:00:32 +0400 Եմենի…

5 ժամ ago

Բոլոր ֆռանգյուլները զգում են «մաշկով»

Բոլոր ֆռանգյուլները զգում են «մաշկով» Thu, 10 Sep 2026 23:45:59 +0400 Իրավապատպան Ռուբեն Մելիքյանը գրել…

6 ժամ ago

Փորձել են բանկ թալանել

Փորձել են բանկ թալանել Thu, 10 Sep 2026 23:30:38 +0400 Թուրքիայի Իզմիր քաղաքում զինված տղամարդը…

7 ժամ ago