Երկու՝ իրար նման քարտեզի պատմություն

Երկու՝ իրար նման քարտեզի պատմություն

Tue, 24 Mar 2026 18:15:34 +0400


Այն քարտեզից, որ ՔՊ-ի ռահվիրան խփել է դոշին ու ֆռֆռում է, ունի նաեւ Իլհամ Ալիեւը: Նույն քարտեզն է, պարզապես մեկի վրա գրված է «Իրական Հայաստան», իսկ մյուսի վրա՝ «Արեւմտյան Ադրբեջան»: Չեմ զարմանա, եթե մի օր պարզվի, որ այդ քարտեզ-կրծքանշանն արտադրվել է Ադրբեջանում եւ Հայաստան է ներկրվել ադրբեջանական բենզինի հետ: Իսկ թե ում է պատկանում այդ գաղափար-քարտեզի հեղինակային իրավունքը, կդժվարանամ ասել, քանի որ ուրվագիծն առաջինը հանրայնացրել է ոչ թե Ալիեւը, այլ՝ ՀՀ վարչապետը:

Ինչեւէ, խոսենք գործից: Հայ ժողովուրդը չի ընդունում իրեն պարտադրվող այդ ծաղրուծանակը, այդ թերմացքը, որ Իլհամ Ալիեւն ու ՀՀ վարչապետը փորձում են նրան հրամցնել որպես հայրենիք, իսկ ավելի ստույգ՝ որպես ժամանակավոր կացարան: Ռադ արա էդ քարտեզդ, դավաճան, հողատու, կապիտուլյանտ, Արցախ հանձնող… Ասում է հայ ժողովուրդը՝ չընդունելով ՀՀ վարչապետի «ընծան»: Փոխարենը, ադրբեջանցիները Ալիեւի ձեռքից սիրով են ընդունում «Արեւմտյան Ադրբեջան» գրությամբ այդ նույն քարտեզը: Ընդ որում, Ալիեւը նույնիսկ ստիպված չէ գյուղերն ու մետրոներն ընկնել, որ զոռով բաժանի դրանք: Այդ քարտեզներն ազատ վաճառվում են Բաքվի եւ մյուս քաղաքների բոլոր թերթի կրպակներում: Էլ ուր մնաց, որ Ալիեւը մի հատ էլ մետրո մտնի ու մատ թափ տա իր «հանճարեղ» գաղափարը չընդունող որեւէ մեկի վրա: Այդպիսիք Ադրբեջանում ուղղակի չկան: Կան, իհարկե, Հայաստանից փախած ադրբեջանցիներ, բայց Ալիեւը դրա համար նրանց չի մեղադրում: Ընդհակառակը, սիրաշահում է, գուրգուրում, որովհետեւ նրանք են իր հույսը, թե մի օր «Արեւմտյան Ադրբեջանն» իրականություն կդառնա:

Հիմա գանք մեր ոչխարներին: ՀՀ վարչապետը մի ժամանակ ասում էր՝ մենք պետք է գտնենք արցախյան հարցի այնպիսի լուծում, որ հավասարապես ձեռնտու լինի ե՛ւ ադրբեջանցիներին, ե՛ւ հայերին: Ասում էր՝ այս հարցով ես պատրաստ եմ խոսել նաեւ Ադրբեջանի ժողովրդի հետ: Սա 44-օրյա պատերազմից առաջ էր, այն օրերին, երբ ՀՀ վարչապետը, Ալիեւի հետ թեւ-թեւի տված, Մինսկի խումբն էր լուծարում: Ալիեւը, իհարկե, համեստորեն լռում էր եւ ըմբոշխնում ՀՀ վարչապետի այդ ցնդաբանությունները, որովհետեւ տեսնում էր, թե ինչպես է Հայաստանն իր վարչապետի «միամտության» եւ տգիտության շնորհիվ աստիճանաբար ընկնում ծուղակը: Հետո՝ պատերազմ, Հայաստանի խայտառակ պարտություն, հետո՝ Արցախի նոր՝ ստատուս-քվո… Դե արի, ՀՀ վարչապետ, ու խոսիր ադրբեջանցիների հետ, բացատրիր նրանց, թե որն է լինելու Արցախի հարցի լուծման այն տարբերակը, որ հավասարապես ընդունելի կլինի հայերի ու ադրբեջանցիների համար:

ՔՊ-ի դիրեկտորը, որ սովորություն ունի հաջորդ վայրկյանին հրաժարվել իր արածներից ու ասածներից, հիմա հիշո՞ւմ է պատերազմից առաջ արած իր հայտարարությունները, Շուշիում պարելը, Ստեփանակերտում ճղճղալը: Վստահ չեմ, որ հիշում է: Այլապես Պրահայում չէր հայտարարի, որ Արցախն Ադրբեջան է, որ իրեն արցախցին չի ընտրել, չի երաշխավորել բանակցել Արցախի հարցով: Եվ, ուրեմն, այսօր մեզ հրամցնում է այն քարտեզը, որը, ըստ իրեն եւ Ալիեւի, հավասարապես ընդունելի է հայերի ու ադրբեջանցիների համար: Խայտառակվել, պրծել է: Էլ բան չունի անելու: Հասարակական կարգով, որպես «ադրբեջանցի» ակտիվիստ, Ալիեւի քարտեզ-կրծքանշանն է բաժանում հայ ժողովրդին ու մի հատ էլ հոխորտում, երբ մարդիկ հրաժարվում են դա վերցնել:

Թե բա՝ ՔՊ-ի ներկուսակցական քարոզարշավ ենք անում: Լո՞ւրջ: Այդ երբվանի՞ց են ներկուսակցական հարցերը դարձել ժողովրդական լայն քննարկման առարկա, որ չենք իմացել: Ինչ է՝ չէի՞ք կարող հավաքվել ձեր գրասենյակում ու ներկուսակցական հարցեր քննարկել: Օրինակ, այսպիսի «սուգուբը» ներկուսակցական հարց՝ «ինչ տեղի կունենա, եթե ՔՊ-ն իշխանություն չլինի»: Սա իսկապես նեղ կուսակցական հարց է, մինչդեռ ՔՊ-ի դիրեկտորը դրան «համահայկական» հնչեղություն է տվել եւ փորձում է նախընտրական տրամադրություններով համակված հանրությանը քարոզել, որ եթե ՔՊ-ն չընտրվի, պատերազմ կլինի: Ստում է, մանիպուլացնում է, խաբում է, արդարանում է իր կերած բողկերի համար… Իրենից առաջ էլ մեզ խաբել են, թե «խաղաղության կուսակցությունը գնում է, պատերազմի կուսակցությունն է գալիս»: Դրանից հետո 20 տարի եղավ միայն խաղաղություն, Հայաստան-Արցախը չունեցավ տարածքային որեւէ կորուստ, հզորացավ, դարձավ խաղաղության իսկական գործոն ողջ Հարավային Կովկասում: Խաղաղությունն այդպես է լինում: Հիմա սա եկել, Արցախը տվել է, Հայաստանի տարածքները դրել օկուպացիայի տակ, բանակը քայքայել, «Արեւմտյան Ադրբեջանի» կրծքանշանն էլ խփել դոշին ու ահաբեկում է հայ ժողովրդին՝ որ մեզ չընտրեք, պատերազմ կլինի: Այսինքն, այո, ներկուսակցական ֆինտուֆլյուշկա, որ արվում է՝ կապիտուլյացիոն կառավարության նախընտրական «ֆալշստարտը» քողարկելու համար:

ՀԳ. Լավ է՝ մետրոյում ինձ «դայաղ» չեղավ: Այլապես ես հիմա կլինեի արդարադատության նախարարության հիմնարկներից մեկում՝ հասարակական կարգը խախտելու եւ հանրության համար վիրավորական արտահայտություններ հնչեցնելու մեղադրանքով: Բայց ես մեղավո՞ր եմ, որ Ալիեւի քարտեզի մասին իմ ուրույն կարծիքն ունեմ:
ՀԳ1. Ալեն, ներկուսակցական քարոզարշավի շաուրման ծամելիս չեն խոսի: Դա թե՛ տգեղ է, թե՛ վտանգավոր: Կարող ա կատիկիդ թռնի ու… պատերազմ սկսվի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սեդրակ Քոչարյանը և Սիրուշոն օրվա գլխավոր հերոսներն են

Սեդրակ Քոչարյանը և Սիրուշոն օրվա գլխավոր հերոսներն են Thu, 27 Aug 2026 00:09:59 +0400 Օգոստոսի…

45 րոպե ago

Մարդ ինչքան անբարո պետք է լինի․․․ Ամեն ինչ էսքան խոցելի, էսքան անհեթեթ ու գլխիվայր շրջվա՞ծ…

Մարդ ինչքան անբարո պետք է լինի․․․ Ամեն ինչ էսքան խոցելի, էսքան անհեթեթ ու գլխիվայր շրջվա՞ծ...…

51 րոպե ago

70 միլիոն եվրոյով նոր կիսապաշտպան են գնել

70 միլիոն եվրոյով նոր կիսապաշտպան են գնել Thu, 27 Aug 2026 00:00:29 +0400 «Մանչեսթեր Յունայթեդ»…

55 րոպե ago

200 հազար ամերիկյան վիզա կչեղարկվի

200 հազար ամերիկյան վիզա կչեղարկվի Wed, 26 Aug 2026 23:45:00 +0400 Ամերիկյան վարչակազմը մտադիր է…

1 ժամ ago

Մոսկվա է մեկնել ռազմական ինքնաթիռով

Մոսկվա է մեկնել ռազմական ինքնաթիռով Wed, 26 Aug 2026 23:30:29 +0400 Մոսկվա է այցելել ԱՄՆ…

1 ժամ ago

Նախկինում ձեռնպահ ենք մնացել մեկ ընտանիքից 2 անձ, կամ կին կալանավորելուց, եւ երբեք չենք արել դա տնտեսական հանցագործությունների պարագայում

Նախկինում ձեռնպահ ենք մնացել մեկ ընտանիքից 2 անձ, կամ կին կալանավորելուց, եւ երբեք չենք արել…

2 ժամ ago