ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դեմ ներկայացված հայցով դատական ակտը կհրապարակվի մարտի 26-ին

ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դեմ ներկայացված հայցով դատական ակտը կհրապարակվի մարտի 26-ին

Tue, 24 Mar 2026 18:42:57 +0400


ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դեմ ներկայացված հայցով դատական ակտը կհրապարակվի մարտի 26-ին։ Այս մասին հայտնում է փաստաբան Վարդան Ալոյանը։

«Սամվել Կարապետյանի հայտնի հարցազրույցից հետո Ն․ Փ․-ի ֆեյսբուքյան հրապարակման հիման վրա ՔՊ-ն նախաձեռնեց օրենսդրական փոփոխություններ ՀԷՑ-ը «խլելու» համար։ Բացառապես ՔՊ-ի ձայներով այդ փոփոխությունները ընդունվեցին։

Մի քանի օր անց ՔՊ-ական ՏԿԵՆ նախարար Դ․Խ․-ի հաղորդման հիման վրա, «նախկին» ՔՊ-ական Մ․ Մ․-ի միանձնյա ոչ իրավաչափ որոշմամբ ՀԷՑ-ի նկատմամբ հարուցվեց վարչական վարույթ և Ռ․Պ․-ն նշանակվեց ՀԷՑ-ի Ժ․Կ․։

Ժ․Կ․-ն անմիջապես հեռացրեց ՀԷՑ-ի պրոֆեսիոնալ ղեկավար կադրերից շատերին և նրանց փոխարեն նշանակեց էներգետիկայի ոլորտի հետ կապ չունեցող հիմնականում ՔՊ-ական անձանց։

ՀԾԿՀ-ի բացառապես ՔՊ-ի կողմից ընտրված անդամների ձայներով ՀԷՑ-ը 17/11/2025 թվականին զրկվեց էլեկտրաէներգիայի բաշխողի լիցենզիայից։

Նշված ակնհայտ անհիմն և ոչ իրավաչափ վարչական ակտը սեփականատիրոջ կողմից բողոքարկվեց դատական կարգով։

Օրենքով նման գործերի քննության համար սահմանված է երկամսյա ժամկետ

Շաբաթ օրվանից սկսված և ընդմիջումներով այսօր առավոտյան ժամը 04:00-ին ավարտված (փաստացի շուրջ 29 ժամ տևած) դատաքննության ընթացքում ջաղջախվեցին վարույթի հիմք հանդիսացած բոլոր սին փաստերն ու ենթադրությունները։

Եթե լրացուցիչ ապացույցներ հետազոտելու կամ գործի համար նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու անհրաժեշտություն չառաջանա, ապա դատական ակտը կհրապարակվի 26/03/2026 թվականին։

ՀԷՑ-Ը ՉԻ ԾԱՌԱՅԵԼՈՒ ՔՊ-ԻՆ»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանի ապագա ղեկավարի իրենց թեկնածուն ունեն

Իրանի ապագա ղեկավարի իրենց թեկնածուն ունեն Tue, 24 Mar 2026 20:30:14 +0400 Միացյալ Նահանգները դիտարկում…

18 րոպե ago

Մարտի 24-ը՝ դեպրեսիայի դեմ պայքարի միջազգային օր

Մարտի 24-ը՝ դեպրեսիայի դեմ պայքարի միջազգային օր Tue, 24 Mar 2026 20:15:19 +0400 Այսoր դեպրեսիայի…

33 րոպե ago

Մոտ 5 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել Ֆրանսիայում

Մոտ 5 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել Ֆրանսիայում Tue, 24 Mar 2026 20:00:23 +0400 4,7…

48 րոպե ago

Թույլ ձյուն է տեղում

Թույլ ձյուն է տեղում Tue, 24 Mar 2026 19:57:55 +0400 Մարտի 24-ին՝ ժամը 19:50-ի դրությամբ,…

51 րոպե ago

Ամերիկյան պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանի մասին

Ամերիկյան պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանի մասին Tue, 24 Mar 2026 19:45:45 +0400 Սան…

1 ժամ ago

Վառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցրել

Վառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցրել Tue, 24 Mar 2026 19:30:54 +0400 Մերձավոր Արեւելքում իրավիճակի ներկայսի…

1 ժամ ago