ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դեմ ներկայացված հայցով դատական ակտը կհրապարակվի մարտի 26-ին

ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դեմ ներկայացված հայցով դատական ակտը կհրապարակվի մարտի 26-ին

Tue, 24 Mar 2026 18:42:57 +0400


ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դեմ ներկայացված հայցով դատական ակտը կհրապարակվի մարտի 26-ին։ Այս մասին հայտնում է փաստաբան Վարդան Ալոյանը։

«Սամվել Կարապետյանի հայտնի հարցազրույցից հետո Ն․ Փ․-ի ֆեյսբուքյան հրապարակման հիման վրա ՔՊ-ն նախաձեռնեց օրենսդրական փոփոխություններ ՀԷՑ-ը «խլելու» համար։ Բացառապես ՔՊ-ի ձայներով այդ փոփոխությունները ընդունվեցին։

Մի քանի օր անց ՔՊ-ական ՏԿԵՆ նախարար Դ․Խ․-ի հաղորդման հիման վրա, «նախկին» ՔՊ-ական Մ․ Մ․-ի միանձնյա ոչ իրավաչափ որոշմամբ ՀԷՑ-ի նկատմամբ հարուցվեց վարչական վարույթ և Ռ․Պ․-ն նշանակվեց ՀԷՑ-ի Ժ․Կ․։

Ժ․Կ․-ն անմիջապես հեռացրեց ՀԷՑ-ի պրոֆեսիոնալ ղեկավար կադրերից շատերին և նրանց փոխարեն նշանակեց էներգետիկայի ոլորտի հետ կապ չունեցող հիմնականում ՔՊ-ական անձանց։

ՀԾԿՀ-ի բացառապես ՔՊ-ի կողմից ընտրված անդամների ձայներով ՀԷՑ-ը 17/11/2025 թվականին զրկվեց էլեկտրաէներգիայի բաշխողի լիցենզիայից։

Նշված ակնհայտ անհիմն և ոչ իրավաչափ վարչական ակտը սեփականատիրոջ կողմից բողոքարկվեց դատական կարգով։

Օրենքով նման գործերի քննության համար սահմանված է երկամսյա ժամկետ

Շաբաթ օրվանից սկսված և ընդմիջումներով այսօր առավոտյան ժամը 04:00-ին ավարտված (փաստացի շուրջ 29 ժամ տևած) դատաքննության ընթացքում ջաղջախվեցին վարույթի հիմք հանդիսացած բոլոր սին փաստերն ու ենթադրությունները։

Եթե լրացուցիչ ապացույցներ հետազոտելու կամ գործի համար նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու անհրաժեշտություն չառաջանա, ապա դատական ակտը կհրապարակվի 26/03/2026 թվականին։

ՀԷՑ-Ը ՉԻ ԾԱՌԱՅԵԼՈՒ ՔՊ-ԻՆ»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կասկադի բարձունքներում. ֆոտոշարք` Տաթևիկ Կարապետյանից

Կասկադի բարձունքներում. ֆոտոշարք` Տաթևիկ Կարապետյանից Sat, 28 Mar 2026 16:00:25 +0400 Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթևիկ…

17 րոպե ago

Տակից- գլխից խոսելու իրավունքը մենակ քե՞զ է տրված

Տակից- գլխից խոսելու իրավունքը մենակ քե՞զ է տրված Sat, 28 Mar 2026 15:47:45 +0400 Անցած…

29 րոպե ago

«Սա նախարար չպիտի լինի»․ բորբոքված կինը՝ Նիկոլ Փաշինյանին ու Անահիտ Ավանեսյանին

«Սա նախարար չպիտի լինի»․ բորբոքված կինը՝ Նիկոլ Փաշինյանին ու Անահիտ Ավանեսյանին Sat, 28 Mar 2026…

49 րոպե ago

«Կառավարիչը չի տիրապետում իրավիճակին, կառավարչի փոփոխություն է պետք». Նարեկ Կարապետյան

«Կառավարիչը չի տիրապետում իրավիճակին, կառավարչի փոփոխություն է պետք». Նարեկ Կարապետյան Sat, 28 Mar 2026 15:22:08…

55 րոպե ago

Երկրաշարժ՝ Հայաստանում

Երկրաշարժ՝ Հայաստանում Sat, 28 Mar 2026 15:15:11 +0400 Սույն թվականի մարտի 28-ին` տեղական ժամանակով ժամը…

1 ժամ ago

Մարդկանց շտապ տարհանում են․ ի՞նչ է կատարվում Ադրբեջանում

Մարդկանց շտապ տարհանում են․ ի՞նչ է կատարվում Ադրբեջանում Sat, 28 Mar 2026 15:00:35 +0400 Ադրբեջանի…

1 ժամ ago