Մոտ 5 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել Ֆրանսիայում
Tue, 24 Mar 2026 20:00:23 +0400
4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ֆրանսիայի կենտրոնական հատվածում։ Այս մասին հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է մոտ 125 հազար բնակչություն ունեցող Օռլեան քաղաքից 35 կմ դեպի հյուսիս-արեւմուտք։ Օջախի խորությունը կազմում է 5 կմ։ Ավերածությունների, մարդկային զոհերի կամ տուժածների մասին տեղեկություններ չեն հրապարակվել։