Շուշիի 1920 թվականի ջարդերը ցեղասպանություն էին՝ իրենց նպատակի, մեթոդների և հետևանքների ամբողջությամբ. հայտարարություն

Շուշիի 1920 թվականի ջարդերը ցեղասպանություն էին՝ իրենց նպատակի, մեթոդների և հետևանքների ամբողջությամբ. հայտարարություն

Tue, 24 Mar 2026 22:45:47 +0400


Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը, «Կաճառ» գիտական կենտրոն ՀԿ-ն և «Ազգային» պատմամշակութային ՀԿ- ն համատեղ հայտարարություն են տարածել Շուշիի ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ:

«2026 թվականին լրանում է Շուշիի հայկական բնակչության նկատմամբ իրականացված ցեղասպանական ոճրագործության 106-րդ տարելիցը։ 1920 թվականի մարտին տեղի ունեցած ցեղասպանությունը ոչ միայն մարդկային զանգվածային կոտորածի, այլև հայկական քաղաքակրթական ներկայության համակարգված ոչնչացման ակտ էր՝ ուղղված Շուշիի՝ որպես Արցախի մշակութային, հոգևոր և կրթական կենտրոնի վերացմանը։ Շուշիի բնիկ հայերի ցեղասպանության հետևանքով արմատապես փոխվեց քաղաքի ժողովրդագրական պատկերը՝ խաթարվելով դարերով ձևավորված հայկական գերակշռող ներկայությունը։

Մենք խստորեն դատապարտում ենք այն փաստը, որ մեկ դար անց Շուշիում և ընդհանրապես Արցախում շարունակվում է նույնատիպ քաղաքականությունը՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանը, յուրացմանը և խեղաթյուրմանը։ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող գործողությունները՝ եկեղեցիների ապամոնտաժում, պատմամշակութային կոթողների ձևափոխում, հայկական ինքնության ջնջում, ակնհայտ շարունակությունն են այն ցեղասպանական քաղաքականության, որը սկիզբ առավ դեռևս 20-րդ դարի սկզբին։

Առանձնակի ընդգծման է արժանի, որ 2020 թ․ հոկտեմբերի 8-ին թուրք-ադրբեջանա-ահաբեկչական տանդեմի կողմից նույն օրը երկու անգամ գերճշգրիտ զինատեսակների կիրառմամբ թիրախավորվեց Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, այն պայմաններում, երբ եկեղեցու մերձակայքում որևէ ռազմական նշանակության կառույցներ չկային։
Առանձնակի մտահոգիչ է, որ միջազգային կառույցների անգործությունն ու ընտրովի մոտեցումները փաստացի նպաստում են այս հանցավոր քաղաքականության շարունակականությանը։ Մշակութային ցեղասպանությունը, որպես միջազգային իրավունքի կոպիտ խախտում, շարունակում է մնալ անպատիժ, ինչը վտանգավոր նախադեպ է ստեղծում համաշխարհային մշակութային ժառանգության պաշտպանության համակարգի համար։

Մենք հայտարարում ենք՝

Շուշիի 1920 թվականի ջարդերը ցեղասպանություն էին՝ իրենց նպատակի, մեթոդների և հետևանքների ամբողջությամբ,

Շուշիի հայ բնակչության ոչնչացումը և տեղահանումը հանգեցրել է քաղաքի ժողովրդագրական պատկերի արմատական փոփոխության,

Արցախի տարածքում այսօր իրականացվող մշակութային քաղաքականությունը հանդիսանում է այդ ցեղասպանության շարունակություն՝ նոր ձևերով և մեթոդներով,

հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը նպատակ ունի վերացնել պատմական հիշողությունը և խաթարել տարածաշրջանի քաղաքակրթական պատկերը։

Մենք պահանջում ենք՝

միջազգային կազմակերպություններից՝ իրական, ոչ ձևական քայլեր՝ Արցախի մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ,

անկախ միջազգային մոնիթորինգի իրականացում՝ հայկական պատմամշակութային հուշարձանների վիճակի գնահատման համար,

Ադրբեջանի կողմից մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման քաղաքականության իրավական գնահատական։

Շուշիի ցեղասպանության հիշատակը մեզ համար ոչ միայն անցյալի ցեղասպանական քաղաքականության արձանագրում է, այլև ներկայի և ապագայի պատասխանատվություն։ Մշակութային ժառանգության պաշտպանությունը հանդիսանում է ազգային և համամարդկային արժեք, որի խախտումը պետք է արժանանա համարժեք միջազգային արձագանքի։

Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ շարունակելու փաստագրել, բարձրաձայնել և միջազգային հարթակներում ներկայացնել Արցախի մշակութային ցեղասպանության իրական պատկերը։

Հիշում ենք։ Դատապարտում ենք։ Պայքարում ենք»,- ասված է հայտարարության մեջ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մեծ սպասելիքներ չկան Աբու-Դաբիի բանակցություններից

Մեծ սպասելիքներ չկան Աբու-Դաբիի բանակցություններից Tue, 10 Nov 2026 18:30:32 +0400 Միացյալ Նահանգներում չեն ակնկալում,…

18 րոպե ago

Սա սոսկ ողբերգության արձանագրում չէ, այլ համակարգված և համակարգային բռնաճնշումների համապատկերի մաս

Սա սոսկ ողբերգության արձանագրում չէ, այլ համակարգված և համակարգային բռնաճնշումների համապատկերի մաս Tue, 10 Nov…

32 րոպե ago

Մինչեւ հիմա ՀՀ շրջափակումն իրականացնում էին Թուրքիան ու Ադրբեջանը, հիմա միացան նաեւ Իրանն ու Ռուսաստանը

Մինչեւ հիմա ՀՀ շրջափակումն իրականացնում էին Թուրքիան ու Ադրբեջանը, հիմա միացան նաեւ Իրանն ու Ռուսաստանը…

34 րոպե ago

Առանց ԱԺ-ի համաձայնության ոչինչ տեղի չի ունենան. Գաբրիելյանը ծեծկռտուքով նախաձեռնված վարույթի մասին

Առանց ԱԺ-ի համաձայնության ոչինչ տեղի չի ունենան. Գաբրիելյանը ծեծկռտուքով նախաձեռնված վարույթի մասին Tue, 10 Nov…

42 րոպե ago

Էջմիածնում դպրոցական աղջիկները դանակահարել են իրար

Էջմիածնում դպրոցական աղջիկները դանակահարել են իրար Tue, 10 Nov 2026 18:00:52 +0400 Մեզ պատմեցին, որ…

48 րոպե ago

Պահանջել է Ծոցի երկրները վճարեն Իրանի դեմ պատերազմի համար

Պահանջել է Ծոցի երկրները վճարեն Իրանի դեմ պատերազմի համար Tue, 10 Nov 2026 18:00:40 +0400…

48 րոպե ago