Դժվար է, բայց պետք է անել

Դժվար է, բայց պետք է անել

Wed, 25 Mar 2026 09:00:28 +0400


Ինձ ամենից շատ զայրացնում են մարդկային լպիրշությունն ու անպատկառությունը, երբ սեփական սխալները գիտակցելու, գործած ավերածությունների համար զղջալու փոխարեն հոխորտում են ու սեւը սպիտակ ներկայացնում: Պետություն չունեինք` պարտություններից հետո պետություն ենք ձեռք բերել, Արցախը թոկ էր մեր վզին` հիմա ազատ ապրում ենք, անվտանգության երաշխավորից ազատվեցինք` անվտանգություն ապահովեցինք։ Այս եւ այլ հիմարություններ ասվում են անամոթ աներեսությամբ, մարդկանց մտավոր ունակությունները ծաղրի ենթարկելով: Սրանք ոչ թե գրագետ մարդկանց համար են նախատեսված, այլ՝ կրթության ու գիտելիքի պակաս ունեցողների, որոնց իբրեւ թե ուզում էին կրթել, իսկ հիմա օգտվում են նրանց անգրագիտությունից եւ փորձում են իրականության շրջված պատկեր ներշնչել նրանց: Փորձում են խաղալ այդ մարդկանց նուրբ զգացումների, վախերի, անտեղյակության, համաշխարհային քաոսում վատ կողմնորոշվելու փաստի վրա: Եվ դա անում են, քանի որ վստահ են` ինչքան էլ գրագետ ու խելացի, հայրենասեր ու հայրենատեր մարդիկ փորձեն բացատրել, որ այդ ամենը սուտ է, կեղծիք ու մանիպուլյացիա, իրենց լսարանն ավելի մեծ է, իրենց ձայնն ավելի բարձր է, եւ իրենք կարողանալու են խաբել ու հասնել իրենց նպատակին: Ուժերի մեծ կենտրոնացում եւ ահռելի աշխատանք է պետք կատարել, որ պետբյուջեից սնվող այս խմբակին հնարավոր լինի չեզոքացնել, նրանց ստերը բացահայտել, քարոզչական հնարքները մերկացնել եւ ազնիվ ու ճշմարիտ գաղափարներով համակել հանրությանը: Երբ մի ողջ պետական ապարատ եւ մեր հարկերից գոյացող գանձարան իրենք տնօրինում են հենց մեր դեմ` մեր պետության, մեր արժեքների, մեր ինքնության, դա անելը շատ բարդ է, բայց անհրաժեշտ է: Եվ այդ խնդրի շուրջ պետք է միավորվի մեր հանրության որակյալ մասը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Կիևում ի՞նչ թիրախի է հարվածել ռուսական բանակը

Կիևում ի՞նչ թիրախի է հարվածել ռուսական բանակը Fri, 06 Nov 2026 13:00:13 +0400 Ռուսաստանի զինված…

4 րոպե ago

Ինչպես են քաղաքացիները գնահատում պետական մարմինների արձագանքը Շաքիի միջադեպին

Ինչպես են քաղաքացիները գնահատում պետական մարմինների արձագանքը Շաքիի միջադեպին Fri, 06 Nov 2026 12:53:31 +0400…

11 րոպե ago

«Եթե նոր ընտրություններ լինեն, ու՞մ կքվեարկեք». հարցման արդյունքներ

«Եթե նոր ընտրություններ լինեն, ու՞մ կքվեարկեք». հարցման արդյունքներ Fri, 06 Nov 2026 12:48:08 +0400 Տեղի…

16 րոպե ago

«Հրապարակ». Քանդել են երկար տարիներ գործած բենզալցակայանը

«Հրապարակ». Քանդել են երկար տարիներ գործած բենզալցակայանը Fri, 06 Nov 2026 12:45:28 +0400 Նոյեմբերի 5-ին…

19 րոպե ago

Պիտի լինե՞ն արտահերթ ընտրություններ, թե՞ ոչ. հարցման արդյունքներ

Պիտի լինե՞ն արտահերթ ընտրություններ, թե՞ ոչ. հարցման արդյունքներ Fri, 06 Nov 2026 12:44:18 +0400 Տեղի…

20 րոպե ago

Ռուբիոն ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից հեռանու՞մ է

Ռուբիոն ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից հեռանու՞մ է Fri, 06 Nov 2026 12:30:34 +0400 ԱՄՆ Պետդեպարտամենտը հերքել…

34 րոպե ago