«Հրապարակ». Փաշինյանն ու նրա կառավարությունը ընդդիմությունից գաղափարներ են գողանում

«Հրապարակ». Փաշինյանն ու նրա կառավարությունը ընդդիմությունից գաղափարներ են գողանում

Wed, 25 Mar 2026 09:45:40 +0400


ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը երեկ մեղադրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խաղաղության գաղափարը սեփականաշնորհելու մեջ:

«Փաշինյանը փորձում է սեփականաշնորհել խաղաղության գաղափարը՝ իր թիմը համարելով «խաղաղության կուսակցություն»։ Ուզում եմ հիշեցնել, որ առաջին անգամ «խաղաղության կուսակցություն» եզրույթը հանրային բանավեճի մեջ մտցրել է Տեր-Պետրոսյանը, երբ իր հրաժարականի տեքստում ասել է, որ «խաղաղության կուսակցությունը պարտվեց պատերազմի կուսակցությանը»։ Ու հիմա Փաշինյանը որոշել է ոչ միայն խաղաղության թեման սեփականաշնորհել, այլ նաեւ՝ «խաղաղության կուսակցություն» անվանումը»,- իր էջում գրել է Զուրաբյանը: Բայց սա միակ սեփականաշնորհումը չէ: Ընդդիմադիր գործիչները վաղուց են նկատել, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմն ընդդիմությունից գաղափարներ են գողանում: Դա ինքնին վատ չէ, եթե անեն բացահայտ` ոչ ծածուկ, հրապարակայնորեն շնորհակալություն հայտնելով ընդդիմությանը՝ փայլուն գաղափարների, իրենց օգնելու համար: Բայց Փաշինյանն ու նրա նախարարներն ընդդիմության մտքերը սեփականում են` առանց որեւէ հղման, առանց աղբյուրները նշելու, ներկայացնելով որպես սեփական նախաձեռնություն: Կոպիտ ասած՝ ընդդիմությունն ինչից խոսում է, Նիկոլը որսում ու առաջ է տանում: Օրինակ՝ արտոնյալ վարկեր տրամադրելու առաջարկը:

Օրերս էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը Ֆեյսբուքում հայտարարեց, որ շուտով գյուղական տնտեսությունները, փոքր ֆերմերները կկարողանան ստանալ անտոկոս գյուղատնտեսական վարկեր։ Հայտարարեց ու ավելացրեց. «Դուք ասում եք՝ մենք իրականացնում ենք»: Բայց մտքի հեղինակը ՀՅԴ-ն էր, ոչ թե ՔՊ-ն: Փոքր ֆերմերներին մինչեւ 15 մլն դրամ վարկեր տրամադրելու մասին դրույթը եղել է դեռեւս ՀՅԴ 2021 թվականի ծրագրում: Այսօր էլ դաշնակցականների տնտեսական ծրագրում կա այս կետը: ՀՅԴ պատգամավոր, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը հիշեցնում է, որ իրենց ծրագրի շնորհանդեսի ժամանակ էլ է այդ մասին խոսվել՝ որ պետությունը կսուբսիդավորի փոքր ֆերմերներին տրվող վարկերի տոկոսները: «Որեւէ մեկն իր ծրագրում վատ բան չի գրում: Այստեղ ավելի կարեւոր է, որ մենք նայենք իշխանական ուժի 5 տարվա ծրագրի կատարողականը, վստահության հարցը: Չափանիշներից մեկը եւ հիմնականն այն է, թե դրված ծրագրային նպատակներն ու խոստումները որ չափով են կատարված: Խոստումները վտանգավոր են, եթե դրանք ի սկզբանե հաշվարկված չեն, հիմնավոր չեն: Եթե խոստումը սուտ է, դա վտանգավոր է»:

Նա չի հետեւում իշխանականների խոսույթին, բայց վստահեցում է, որ ՀՅԴ ծրագրում արտացոլված ցանկացած կետ հիմնված է հաշվարկի եւ հիմնավորման վրա: «Այսպիսի խոստումն ինքնին պատասխանատվություն է, որովհետեւ վաղը, երբ որ որեւէ քաղաքական ուժ իշխանություն դառնա, չափելի խոստումով, հետեւից շահառուն գալու է ու ասելու է՝ խոստացել էիր 15 մլն փոքր տնտեսություններին վարկ, դե տուր, մենք քեզ քվե ենք տվել, ձեւավորել ես իշխանություն, հիմա կատարիր խոստումդ: Սոցիալական ոլորտում մենք ասել ենք, որ թոշակները պետք է ինդեքսավորվեն եւ աճեն: Սա շատ կոնկրետ խոստում է, եւ վաղը քաղաքացին պետք է պահանջի մեզնից: Սա է ազնիվ զրույցը»,- ասում է Թադեւոս Ավետիսյանը:

«Յուրացված գաղափարները շատ-շատ են, պետք է նստեմ, մտածեմ: Դե, քաղաքականության մեջ «քոփիրայթ» չկա»,- ասում է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա հիշում է իրենից «գողացված» գաղափարները, որոնց վերաբերյալ նախկինում խոսել է: «Ինչո՞ւ պետք է Երեւանում մանկապարտեզները լինեն անվճար, իսկ մարզերում` վճարովի. դա անարդար է եւ չի տեղավորվում տարածքային համաչափ զարգացման տրամաբանության մեջ»,- հայտարարում էր նա դեռ 2020 թվականին: Անցյալ տարվանից, իսկ որոշ տեղերում՝ 26-ի սկզբից, մանկապարտեզները մարզերում դարձան անվճար, եւ այս մասին իրար հերթ չտալով, գլուխ գովելով՝ հայտարարում էին ՔՊ-ական համայնքապետերն ու մարզպետները: ԼՀԿ առաջարկներից էին նաեւ ոստիկանությունը ՆԳՆ դարձնելը, քննչական ծառայութունները մեկ մարմնում հավաքելը, դեսպանատների շենքերը գնելը: Փաշինյանն այս բոլոր նախաձեռնությունները ներկայացնում է որպես իր կառավարության նվաճումներ՝ խախտելով ընդդիմության հեղինակային իրավունքը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մտադիր են ծխախոտի վաճառքը թույլատրել միայն անձնագրով

Մտադիր են ծխախոտի վաճառքը թույլատրել միայն անձնագրով Sun, 11 Oct 2026 00:15:53 +0400 Թուրքիան կարող…

2 ժամ ago

Ջեք Նիքոլսոնի հայտնի կացինը կհանվի աճուրդի

Ջեք Նիքոլսոնի հայտնի կացինը կհանվի աճուրդի Sat, 10 Oct 2026 23:30:15 +0400 Այն հայտնի կացինը,…

3 ժամ ago

Ինչպես պայքարել կրկնվող տագնապահարույց երազների դեմ․ խորհուրդներ է տալիս հոգեբանը

Ինչպես պայքարել կրկնվող տագնապահարույց երազների դեմ․ խորհուրդներ է տալիս հոգեբանը Sat, 10 Oct 2026 23:00:13…

3 ժամ ago

Քանի դեռ իշխանության ձախողումները քաղաքական հետևանքներ չեն ունենում, համակարգային խնդիրները չեն վերացվի

Քանի դեռ իշխանության ձախողումները քաղաքական հետևանքներ չեն ունենում, համակարգային խնդիրները չեն վերացվի Sat, 10 Oct…

4 ժամ ago

«Աստղային պատերազմների» հերոսի լուսային սուրը հանվել է աճուրդի

«Աստղային պատերազմների» հերոսի լուսային սուրը հանվել է աճուրդի Sat, 10 Oct 2026 22:30:07 +0400 «Աստղային…

4 ժամ ago

Թուրքիայում 15 տարեկանից ցածր երեխաներին կարգելվի օգտվել սոցցանցերից

Թուրքիայում 15 տարեկանից ցածր երեխաներին կարգելվի օգտվել սոցցանցերից Sat, 10 Oct 2026 22:15:32 +0400 Նոյեմբերի…

4 ժամ ago