Կհարցաքննվե՞ն Քննչական Կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ու Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

Կհարցաքննվե՞ն Քննչական Կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ու Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

Wed, 25 Mar 2026 11:17:17 +0400


18 արդարների գործով վաղը առանցքային կարևորության նիստ է սպասվում. դատարանը պետք է հաստատի ապացույցների ծավալը:

Այն որ մեղադրող կողմի ներկայացրած ամբողջ ծավալը կհաստատի, դրանում կասկած չունենք: Բայց արդյո՞ք պաշտպանական կողմի ներկայացրած ապացույցներն էլ կհաստատվեն, թե՞ դատարանը դրանք կհամարի ոչ վերաբերելի: Օրինակ`

– Արդյո՞ք կհարցաքննվեն ՀՀ Քննչական Կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ու ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, որոնք կատարել են այս գործին վերաներող հրապարակային հայտարարություններ, որոնց վերաբերյալ տվյալներ առկա չեն սույն քրեական վարույթում:

Նրանք պե’տք է հարցաքննվեն, որպեսզի հասկանանք` այդ տվյալներն ինչպես են ձեռք բերվել նրանց կողմից կամ, ընդհանրապես, արդյո՞ք եղել են օբյեկտիվ իրականության մեջ: Եվ եթե եղել են, ապա ինչու չեն ներառվել վարույթում:

– Արդյո՞ք դատարանը կհաստատի գործի մեջ առկա բազմաթիվ գաղտնալսումները, որոնցում մեղադրյալները տարբեր անձանց և խմբերի հորդորում են ՉԿԱՏԱՐԵԼ որևէ հակաօրինական արարք և խաղաղ անհնազանդությամբ հայտնել անհամաձայնություն ներկա իշխանությունների գործունեությանը:

Սպասենք գործի հետաքրքիր զարգացումներին:

18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա մարտի 26-ին, ժամը 15:30-ին,

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ

Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Sun, 15 Nov 2026 19:15:00…

15 րոպե ago

Նախապաշարմունքը հուշում է, որ սպառվել է «հեղափոխական» բանանի մոգական ուժը

Նախապաշարմունքը հուշում է, որ սպառվել է «հեղափոխական» բանանի մոգական ուժը Sun, 15 Nov 2026 19:00:44…

30 րոպե ago

Իրազեկման նոր օր․ Շարունակում ենք ակցիաները՝ ի գործ․ Կարապետյան

Իրազեկման նոր օր․ Շարունակում ենք ակցիաները՝ ի գործ․ Կարապետյան Sun, 15 Nov 2026 18:56:59 +0400…

33 րոպե ago

Քաղաքացիները զանգում էին իրենց հարազատներին․ Նարեկ Կարապետյան

Քաղաքացիները զանգում էին իրենց հարազատներին․ Նարեկ Կարապետյան Sun, 15 Nov 2026 18:47:52 +0400 Քաղաքացիները զանգում…

43 րոպե ago

Հայաստանում իշխանափոխությունը հնարավոր է երկու ճանապարհով

Հայաստանում իշխանափոխությունը հնարավոր է երկու ճանապարհով Sun, 15 Nov 2026 18:45:36 +0400 Հայաստանում իշխանափոխությունը հնարավոր…

45 րոպե ago

Պուտինը հրադադար կնքելու պայման է դրել

Պուտինը հրադադար կնքելու պայման է դրել Sun, 15 Nov 2026 18:30:55 +0400 Ռուսաստանը պահանջել է,…

59 րոպե ago