Ադրբեջանի տարածքով կրկին հացահատիկ է ուղարկվել Հայաստան
Wed, 25 Mar 2026 11:30:26 +0400
Ադրբեջանի տարածքով 350 տոննա ռուսական հացահատիկ է ուղարկվել Հայաստան՝ ընդհանուր 5 վագոնով։
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ բեռն ուղարկվել է Բիլաջարի կայարանից։ Գնացքը կանցնի Վրաստանի Բոյուկ Քեսիկ երկաթուղային կայարանով և այնտեղից կշարունակի իր ճանապարհը դեպի Հայաստան։
Ըստ հաղորդագրությունների, մինչ օրս Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 23,000 տոննա հացահատիկ, 1,000 տոննա պարարտանյութ և 68 տոննա հնդկացորեն։