Ի՞նչ պետք է անի ընդդիմությունը։ Պարզ բան

Ի՞նչ պետք է անի ընդդիմությունը։ Պարզ բան

Wed, 25 Mar 2026 14:00:23 +0400


Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը չեն դադարում հասարակությանը պատերազմով վախեցնելու ու «խաղաղություն» ասվածը բացառապես իրենց հաղթանակով պայմանավորելու քարոզչությունը։ Հռետորաբանության ահագնացումը հուշում է, որ որքան մոտենանք ընտրությունների օրվան, այնքան այդ շանտաժն ավելի գունազարդվելու է։ Չի բացառվում, որ Փաշինյանը, որպես ընդդիմության հնարավոր հաղթականի հետևանք, հայ ժողովրդին սկսի սպառնալ նաև ցեղասպանությամբ, կամ ղարաբաղցիների բախտին արժանանալու հեռանկարով։ Թե որքանով են Փաշինյանի սպառնալիքները տեղավորվում քաղաքական հռետորաբանության կանոնների շրջանակում, դա մի կողմ թողնենք։

Բայց ողջ խնդիրը կայանում է նրանում, որ Փաշինյանը պատերազմի սպառնալիքով ոչ թե նոր է սկսել ժողովրդին ահաբեկել, կամ՝ ոչ թե զուտ ընդդիմության հնարավոր հաղթանակի դեպքում է պատերազմ երաշխավորում, այլ նման ահաբեկման գործիքակազմը նա արդեն իսկ հաջողությամբ կիրառել է, այն էլ մի քանի անգամ՝ 44-օրյա պատերազմից հետո։ Հիշե՛ք՝ «մի լճի կեսը պաշտպանելու համար պատերազմ եք ուզո՞ւմ», «ղարաբաղիցներին պաշտպանելու համար պատերազմ եք ուզո՞ւմ», «եթե տավուշյան 4 գյուղերը չհանձնենք՝ կլինի պատերազմ», «եթե ԹՐԻՓՓ-ը չստորագրեինք, կլիներ պատերազմ» ու նմանատիպ խոսույթները։

Փաշինյանի վերընտվելու դեպքում նույն խոսույթը շրջանառվելու է նաև Անկախության հռչակագրի հիշատակումը Սամանադրությունից հեռացնելու գործընթացի ժամանակ, հետո ադրբեջանական փախստականներին Հայաստանում վերաբնակեցնելու օրակարգերի և այդպես շարունակ․․․ Պարզ ասած, ժողովրդին պատերազմով ահաբեկելու գերծոլաոճին Փաշինյանը դիմում է ոչ թե զուտ ընդդիմության հնարավոր հաղթանակը կանխելու, այլ ժողովրդին հնազանդ պահելու նպատակով։ Ու, ինչպես արդեն իսկ իրականություն դարձած դեպքերում, այնպես էլ ապագայում, Փաշինյանի վերընտվելու դեպքում, անխուսափելիորեն սպասվող իրադարձությունների ժամանակ, իրողությունները ներկայացվելու են որպես ձեռքբերումներ ու հաղթանակներ։

Այսինքն, մի կողմից Փաշինյանը խոսում է խաղաղությունից, նվաճումներից, հաղթանակներից, որոնք ձեռք են բերվում իր թիմի հանճարի շնորհիվ, իսկ մյուս կողմից ուղղակիորեն ընդունում է, որ այդ բոլոր «ձեռքբերումները» Հայաստանին ներկայացվել են որպես վերջնագրեր և «եթե չկատարենք, կլինի պատերազմ»։ Պատերազմի սպառնալիքի տակ իրականացվող քայլերը ներկայացնել որպես «ձեռքբերումներ», իսկ ընդդիմության հնարավոր հաղթանակը՝ անխուսափելի պատերազմ։ Ու դա այն դեպքում, երբ պատերազմի սանձազերծման անխուսափելի սցենարն առանց որևէ սխալի իրականացրել է ոչ այլ ոք, եթե ոչ նույն Փաշինյանը։

Այն, որ ընդդիմության հաղթանակի պարագայում արդեն նոր իշխանությունների կողմից Հայաստանի անունից ձեռք բերված պայմանավորվածությունների ու փաստաթղթերի մերժումն ու վիժեցումն անուսափելիորեն հանգեցնելու է ծանր հետևանքների, այդ թվում՝ պատերազմի, այդ պարզ իրողությունը Փաշինյանը ոչ թե նոր պետք է, իբր, գիտակցեր, այլ այն ժամանակ, երբ իշխանության էր գալիս։ Իսկ այժմ, օգտվելով ներկայիս ընդդիմության շարքերում առկա իր պես արկածախնդիր պոպուլիստների առկայությունից, փորձում է նրանց խոսույթը մանիպուլացնել ու պրոյեկտել ողջ ընդդիմության վրա՝ ելնելով իր այն կանխավարկածիծ, որ եթե ինքը ազգակործան պատուհաս է, ապա բոլորն են այդպիսին։

Ըստ այդմ, ի՞նչ պետք է անի ընդդիմությունը։ Պարզ բան․ ցանկացած լուրջ ու իշխանության ձգտող ընդդիմություն, պետք է, այո՛, քննադատի Փաշինյանի իրականացրած քաղաքականությունը, հատկապես՝ Ղարաբաղի հարցում, մատնանշի վերջինիս ստորագրությամբ Հայաստանի անունից ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների խոցելի կողմերն ու վտանգները, բայց երբեք չպետք է արդեն իսկ կատարված իրողությունների վերաբերյալ մերժողական դիրք որդեգրի կամ հայտարարի, թե իշխանության գալուց հետո «սեփական կետից» է սկսելու բանակցել։

Այն, որ Փաշինյանը կործանարար, նվաստացուցիչ ու զուտ սեփական աթոռը պահելու քաղաքականություն է իրականացրել ու իրականացնում, դա այլ հարց է, բայց կատարված իրողությունների հետ հաշվի չնստելը, անկախ նրանից, թե մենք ինչպես ենք վերաբերում այդ իրողություններին, շատ ավելի ծանր հետևանքների կարող է հանգեցնել, քան այդ իրողություններն ինքնին կան։

Հարութ Ուլոյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանի բանակին լիակատար ազատություն է տվել

Իրանի բանակին լիակատար ազատություն է տվել Fri, 13 Nov 2026 00:30:17 +0400 Իրանի Գերագույն առաջնորդ…

7 րոպե ago

Պուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»

Պուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ» Thu, 12 Nov 2026 23:55:21 +0400…

42 րոպե ago

Աբու-Դաբիի բանակցությունները զգուշավոր, բայց քայլ առաջ է․ Ալեքսանդր Ստուբ

Աբու-Դաբիի բանակցությունները զգուշավոր, բայց քայլ առաջ է․ Ալեքսանդր Ստուբ Thu, 12 Nov 2026 23:48:30 +0400…

49 րոպե ago

36-ամյա տղամարդը կալանավորվել է

36-ամյա տղամարդը կալանավորվել է Thu, 12 Nov 2026 23:42:04 +0400 Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների…

56 րոպե ago

Հարձակվել են ոստիկանների վրա․ կա 10 զոհ

Հարձակվել են ոստիկանների վրա․ կա 10 զոհ Thu, 12 Nov 2026 23:30:51 +0400 Պակիստանում հարձակվել…

1 ժամ ago

Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով

Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով Thu, 12 Nov 2026 23:22:59…

1 ժամ ago