Հայազգի ռեժիսորի ֆիլմը դարձել է «Նիկա» մրցանակի դափնեկիր
Wed, 25 Mar 2026 14:15:31 +0400
Մոսկվայի «Մոսսովետ» թատրոնում տեղի է ունեցել 2025 թվականի «Նիկա» կինոմրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հայտնում է «Ալֆանյուզը»։ Լավագույն խաղարկային ֆիլմի համար մրցանակին արժանացել է ռուսաստանաբնակ հայազգի կինոռեժիսոր, սցենարիստ և կինոպրոդյուսեր Սերգեյ Չլիյանցի «Քամի» ֆիլմը:
«Քամին» ստացել է նաև երեք մրցանակ՝ «Լավագույն հնչյուն», «Լավագույն օպերատորական աշխատանք» և «Լավագույն սցենար» անվանակարգերում։
«Քամի» ֆիլմի սյուժեն ծավալվում է մի գյուղում, որը վերապրել է պատերազմ և համաճարակ: Գլխավոր հերոսները՝ Կատյան և Իվանը, ապրում են աղքատության մեջ: Իվանը մեկնում է ծովափ՝ սնունդ փնտրելու՝ խոստանալով սիրեցյալին դատարկաձեռն չվերադառնալ: Ճանապարհին նա հանդիպում է ուղեկից Սերգեյին, ում հետ զրույցներ է ունենում աշխարհի վերջի, կյանքի ու մահվան մասին: