Ֆուդ բլոգերը միլիոնավոր դիտում կստանա, բայց քվե՝ ՈՉ

Ֆուդ բլոգերը միլիոնավոր դիտում կստանա, բայց քվե՝ ՈՉ

Wed, 25 Mar 2026 14:45:55 +0400


Որ Նիկոլ Փաշինյանը ֆուդ բլոգերություն է անում, կարող են վկայել ֆուդ բլոգերները, որոնք նույնպես միլիոնավոր դիտումներ ունեն։ Ֆուդ բլոգերները շարքային քաղաքացիներ են, նրանք իրենց ուտելը ցուցադրելու համար տեղատարափ քննադատության չեն ենթարկվում։ Հենց միայն նրա համար, որ շարքային քաղաքացի են։ Բայց երբ երկրի առաջին դեմքն է ֆուդ բլոգեր դառնում, այն էլ ՝ միջազգային, բնական է, հետաքրքրությունը բազմակի մեծանում է։ Ոչ թե այն բանի համար, թե նա ինչպես է անհագաբար ծամում կամ կլլում, այլ նրա համար, որ մարդիկ չեն հավատում, թե երկրի ղեկավարը կարող է իրեն նման բան իրեն թույլ տալ։ Ընդունենք դա որպես նախընտրական տեխնոլոգիա, որով ուզում է ցույց տալ՝ իբր շարքային քաղաքացի է։ Այդ դեպքում նա կհավաքի միլիոնավոր դիտումներ, որովհետև, նորից եմ կրկնում, քաղաքացին չի ուզում հավատալ, որ իր պետության ղեկավարը կարող է իր ֆիզիոլոգիական պահանջմունքները բավարարելու նկարները հանրայնացնել։ Չի՛ հավատում։ Դրա համար մտնում է ու նայում։

Ֆուդ բլոգեր վարչապետը միլիոնավոր դիտում կստանա, բայց քվե չի ստանա։ Այս պարզ բանը չի՞ հասկանում Փաշինյանը։ Հասկանում է, բայց նա ուզում է իրենից փախչող փոքրիկ լսարանը պահել, ովքեր սիրում են նման տեսարաններով զվարճանալ։ Ինքը իր դիտումներով չպիտի ուրախանա, որովհետև միլիոնավոր դիտումները քվե չեն։ Ոչ մի սթափ մարդ չի ընտրի ֆուդ բլոգեր վարչապետ։ Սա բարձրաձայնում եմ այն պատճառով, որպեսզի Փաշինյանի հետագա քայլերը ավելի հեռուն չգնան։ Ասենք դուրս գա ֆիզիոլոգիական պահանջմունքները բավարարելու սցենարներից և․․․ Աստված, մի՛ արասցե։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Գործիքը» մաշվել է, հնացել

«Գործիքը» մաշվել է, հնացել Thu, 05 Nov 2026 01:18:14 +0400 Latest news from Հրապարակ ©…

7 ժամ ago

Շատ բարդ է լինելու դատավորի մակագրել այսպիսի գործ․ Նարեկ Կարապետյան

Շատ բարդ է լինելու դատավորի մակագրել այսպիսի գործ․ Նարեկ Կարապետյան Thu, 05 Nov 2026 00:57:47…

7 ժամ ago

Իշխանությունը վերցրել, ոտքերը սրբում է հայ ժողովրդի վրա ու հիմա էլ խաղաղություն է քարոզում

Իշխանությունը վերցրել, ոտքերը սրբում է հայ ժողովրդի վրա ու հիմա էլ խաղաղություն է քարոզում Thu,…

8 ժամ ago

Պիտի ցույց տանք, որ մենք ազգային արժանապատվություն ունենք

Պիտի ցույց տանք, որ մենք ազգային արժանապատվություն ունենք Thu, 05 Nov 2026 00:25:08 +0400 Latest…

8 ժամ ago

Նիկոլ Փաշինյանն իրեն ձայն տված ժողովրդին խաղաղության պատրանք է վաճառում

Նիկոլ Փաշինյանն իրեն ձայն տված ժողովրդին խաղաղության պատրանք է վաճառում Thu, 05 Nov 2026 00:22:10…

8 ժամ ago

Մենք չհամոզվող տեսակ ենք

Մենք չհամոզվող տեսակ ենք Thu, 05 Nov 2026 00:17:47 +0400 Latest news from Հրապարակ ©…

8 ժամ ago