Դժվար թե լինի ավելի ոչ ադեկվատ ղեկավար, քան Նիկոլն է

Դժվար թե լինի ավելի ոչ ադեկվատ ղեկավար, քան Նիկոլն է

Wed, 25 Mar 2026 17:45:46 +0400


«Ես նկատի ունեմ, որ մենք, այո, 2018, 19, 20, 21, 22, 23, 24 թվականներին ցուցաբերել ենք մեր ժողովրդի կողմից մեզ պատվիրակված առաջնորդական պարտականությունները եւ կանխորոշված աղետաբեր ճանապարհից դուրս ենք բերել մեր երկիրը»,- ասում է Նիկոլը, որը դեռեւս զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը: Եվ, ինչպես միշտ, սուտ է խոսում: Եթե ինքը «կանխորոշված աղետաբեր ճանապարհից դուրս է բերել մեր երկիրը», ապա 2018 եւ 2019 թվականներին ինչպե՞ս կարող էր իր համար Արցախը լինել Հայաստան: Ավելին, Արցախը, իր ասելով, ՀՀ 11-րդ մարզն էր, իսկ Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ մարզպետ: Իսկ իր խմբակի անդամներից Ալենի ու Սուրենի համար նաեւ Ակնան էր հայրենիք, եւ դրա շուրջ իրենք բանավիճում էին Սերժ Սարգսյանի հետ, որն ադրբեջանական Աղդամը հայրենիք չէր համարում:

Շարունակենք: Եթե ինքը «կանխորոշված աղետաբեր ճանապարհից դուրս է բերել մեր երկիրը», ապա ինչպես ստացվեց, որ 2020 թ․ հուլիսին Տավուշի դիրքային մարտի հաջողության համար մեկ հոգի արժանացավ Ազգային հերոսի կոչման, իսկ մնացած 72 հոգին՝ առաջին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանին: Որքան տեղյակ եմ, Տավուշի դիրքային մարտում մեր զինվորականները կռվում էին ոչ թե այլմոլորակայինների, այլ հենց ադրբեջանցիների դեմ: Դրանով նրանք շարունակում էին այն գործընթացը՝ Ղարաբաղյան շարժումը, որ սկսվել էր 1988 թվականին: Ու ինքն էլ, որպես հայոց պետության ղեկավար, պարգեւներ էր շնորհում մասնակիցներին:
Գանք 2021 թվական: 44-օրյա պատերազմում իր «գերագույն հրամանատարությամբ» խայտառակ պարտություն կրելուց հետո կորսված լեգիտիմությունը վերականգնելու նպատակով հրաժարական ներկայացրեց, իհարկե՝ ձեւական: Ու կազմակերպեց Ազգային ժողովի արտահերթ ընտրություն: Եթե 2021-ին ինքը «կանխորոշված աղետաբեր ճանապարհից դուրս էր բերել մեր երկիրը», ապա ինչպես պատահեց, որ ԱԺ արտահերթ ընտրության մասնակցելիս իր կուսակցության նախընտրական ծրագրում ներկայացրեց Արցախին առնչվող բազմաթիվ կետեր, ինչը, իբրեւ թե, թույլ էր տալու, որ պաշտպանվեր արցախցիների անվտանգությունը: Ինչպես միշտ, դա եւս գրվեց ավազին, քանի որ իր դեպքում սեփական (՞՞՞) ժողովրդին ինչ-որ բան խոստանալն ու դա չկատարելը հարազատության պես ինչ-որ բան է:

Հասանք 2022-ի ջրբաժան թվականը: Այդ թվականին թշնամին մի շարք ագրեսիաներ ձեռնարկեց սահմաններին, ինչն ավելի խեղճացրեց խայտառակ պարտության խորհրդանիշ անձին: Ու այդ տարվանից սկսվեց նախկին սկզբունքներից ու պատկերացումներից նահանջը, ինչը կատարվեց շատ արագ ու արդեն հոկտեմբերին Եվրամիության հովանու ներքո Պրահայում առաջին անգամ բարձրաձայնվեց հայրենիքի նկատմամբ դավաճանության բանաձեւը: Այն ուներ այսպիսի ձեւակերպում՝ Արցախն ադրբեջանական տարածք է, ինչը շարունակվում է մինչեւ այս օրերը: Ու հայրենիքին այդքան արհավիրքներ բերած անձն առանց դույզն իսկ ամաչելու՝ խոսում է առաջնորդությունից: Խոսում է այն մասին, որ «գործել է կանխորոշված տրամաբանությունից դուրս եւ երկիրը կարողացել է հասցնել խաղաղ նավահանգստի»: Սակայն իրականում երկիրը հասցրել է այնպիսի հանգրվանի, որտեղ պատերազմն ու խաղաղությունը, իր ասելով, կարող են փոփոխվել մեկ անձի լինել-չլինելով: Չնայած եթե երկիրն արդեն հասցվել է խաղաղ նավահանգիստ, ապա տրամաբանորեն չպետք է նշանակություն ունենա, թե ով է ղեկավարում այն, եթե, իհարկե, հաջորդը չլինի իրենից ավելի ոչ ադեկվատ: Բայց չեմ կարծում, թե բնության մեջ կարող է լինել պետության այնպիսի ղեկավար, որ ավելի անադեկվատ լինի, քան ինքն է:

ՀԳ. Քիչ էր մնում մոռանայի «Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացու անձնագրի» քարոզչական բուկլետի մասին, որ տպագրվել էր իր օրոք, ու դրանում ներառված էր, մինչեւ 2020 թվականի խայտառակ պարտությունը, Հայաստան+Արցախ միասնական քարտեզը: Թե ինչպես է դա համապատասխանում «կանխորոշված տրամաբանությունից դուրս գործելուն»՝ չի կարող պատասխանել նույնիսկ իր նման մանիպուլյատորը:

ՀԳ 2․ Պարտության խորհրդանիշ անձի շրջապատում երկար մտածել են, թե ինչով է հնարավոր փոխարինել այդ բնորոշումը: Ու, պատկերացրեք, գտել են՝ խաղաղության խորհրդանիշ: Ընդհանուր առմամբ, համաձայն եմ, բայց շատ կարեւոր ճշգրտումով՝ կապիտուլյացիոն խաղաղության խորհրդանիշ: Թե ինչու առաջարկվեց նման ճշգրտումը՝ բացատրեմ. 88 տարի առաջ մեկ ուրիշ երկրի վարչապետն իր մայրաքաղաքի օդանավակայանում ինչ-որ թղթի կտոր էր թափահարում՝ ասելով, թե խաղաղություն է բերել: Շատ արագ պարզվեց, թե ինչպիսի բնույթ ուներ այն: Հիշեցնեմ․ նույն այդ մայրաքաղաքի՝ 57 գիշեր անընդմեջ ռմբահարումների բնույթ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Միրզոյանը առանց որևէ ապացույցի ընդդիմությանը վերագրում է պետության գոյությանը uպառնացող վարքագիծ

Միրզոյանը առանց որևէ ապացույցի ընդդիմությանը վերագրում է պետության գոյությանը uպառնացող վարքագիծ Wed, 25 Mar 2026…

8 ժամ ago

3-ամյա Տիգրանի հայրը դատապարտվել է ցմահ ազատազրկման

3-ամյա Տիգրանի հայրը դատապարտվել է ցմահ ազատազրկման Wed, 25 Mar 2026 23:39:10 +0400 Ծափաթաղում 3-ամյա…

8 ժամ ago

Ո՞ր իրանցի պաշտոնյաններն են ստացել թշնամիներից անձեռնմխելիություն

Ո՞ր իրանցի պաշտոնյաններն են ստացել թշնամիներից անձեռնմխելիություն Wed, 25 Mar 2026 23:30:39 +0400 Իրանի արտաքին…

8 ժամ ago

Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան

Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան Wed, 25 Mar 2026 23:15:05 +0400 Երևանում մթնոլորտային…

8 ժամ ago

Ինչն է նպաստում նյութափոխանակության բարելավմանը

Ինչն է նպաստում նյութափոխանակության բարելավմանը Wed, 25 Mar 2026 23:00:42 +0400 Կոմբուչի անվանումն ունեցող ըմպելիքի…

8 ժամ ago

Ալիևի «սերբական արշավանքը». ինչի՞ մասին էր փետրվարյան հանդիպումը

Ալիևի «սերբական արշավանքը». ինչի՞ մասին էր փետրվարյան հանդիպումը Wed, 25 Mar 2026 22:45:19 +0400 «Գեղարդ»…

9 ժամ ago