Նիկոլը նոր հանձնարարական ունի

Նիկոլը նոր հանձնարարական ունի

Wed, 25 Mar 2026 19:48:00 +0400


Նիկոլը նոր հանձնարարական ունի. ժխտել հայ ժողովրդի ինքնորոշման պայքարը՝ ներկայացնելով Ղարաբաղյան շարժումը որպես «օտար շահերի զոհասեղան»։

Ի գիտություն Արցախը հանձնածի. այդ շարժումը սկսվել է ոչ թե աշխարհաքաղաքական խաղերից, այլ Սումգայիթից, Բաքվից, Կիրովաբադից փախչող մարդկանց արյունով։ Եթե սա «սխալ» է, ապա ստացվում է՝ սխալ էր նաև այդ մարդկանց պաշտպանվելու փորձը։

Նիկոլի՝ «Մենք ենք ժխտել մեր տարածքը, դրա համար կորցրել ենք ինքնիշխանությունը թեզը, շրջված պատճառահետևանք է։ Իրականում՝ ոչ թե Ղարաբաղյան շարժումն է թուլացրել Հայաստանի ինքնիշխանությունը, այլ Նիկոլի սխալ կառավարման և պարտվողական քաղաքականության հետևանքով է երկիրը կորցրել դիրքերը։

Ըստ Նիկոլի, եթե «շարժումը շարունակվում է՝ նշանակում է պատերազմ»։

Սա արդեն քաղաքական ընտրություն չէ, սա շանտաժ ու ահաբեկչություն է հայի նկատմամբ։

Այս ձևակերպումը հետևյալի մասին է. «կամ հրաժարվում եք ձեր իրավունքներից,
կամ ձեր գլխին նոր պատերազմ եմ բերելու»։

Իսկ իրականում քաղաքականությունը միշտ ունի երրորդ ճանապարհ՝
իրավունքների պաշտպանություն առանց անմիջական պատերազմի՝ դիվանագիտությամբ, միջազգային հարթակներով, պետության ուժեղացմամբ։

Եվ վերջապես՝ երբ Նիկոլը Անկախության հռչակագիրը «կոնֆլիկտի հռչակագիր» է անվանում, սա արդեն պետականության գաղափարական հիմքի վերանայում է, հայտարարություն Հայաստանի Հանրապետության չլինելու մասին։

Նիկոլները պարտվողականությունը դարձրել են պետական քաղաքականություն։

Նրանք պիտի պատասխանատվության ենթարկվեն իրենց բերած աղետների համար, երբ մեր երկրում կվերականգնվի պետությունը՝
երբ օրենքը կդադարի լինել ընտրովի, երբ իշխանությունը չի պաշտպանվի պաշտոնով, և երբ հասարակությունը չի բավարարվի միայն զայրույթով, այլ արդարություն կպահանջի։

Մինչ այդ՝ նա շարունակելու է հոխորտալ, արդարանալ, մեղադրել ամբողջ մի ժողովրդի և նրա պայքարը՝ հանուն ինքնության։ Ու ոչինչ ու ոչ ոք չի կարող փոխել մի պարզ ճշմարտություն՝ պատմության մեջ ոչ մի աղետ առանց պատասխանատվության չի մնացել։

Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Դպրոցականները՝ արձակուրդներից հետո վերսկսել են ցույցերը

Դպրոցականները՝ արձակուրդներից հետո վերսկսել են ցույցերը Mon, 02 Nov 2026 22:00:54 +0400 Ֆրանսիայում ավագ դպրոցականները…

9 րոպե ago

Արհմիությունները՝ քեֆ կազմակերպողներ

Արհմիությունները՝ քեֆ կազմակերպողներ Mon, 02 Nov 2026 21:45:25 +0400 Հանրակրթական դպրոցների ուսուցիչներին հուզող շատ խնդիրներ…

24 րոպե ago

Ինչ կանի Թրամփը, եթե ընտրություններում հաղթեն դեմոկրատները

Ինչ կանի Թրամփը, եթե ընտրություններում հաղթեն դեմոկրատները Mon, 02 Nov 2026 21:30:46 +0400 ԱՄՆ նախագահ…

39 րոպե ago

«Մեթադոնը» վաճառել են․ բացահայտվել է «բառիգության» շղթա

«Մեթադոնը» վաճառել են․ բացահայտվել է «բառիգության» շղթա Mon, 02 Nov 2026 21:15:34 +0400 Օգոստոսի 20-ին…

54 րոպե ago

Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը

Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը Mon, 02 Nov 2026 21:00:42 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…

1 ժամ ago

Ինչպես կառավարությունը վերցրեց Վիկտոր Համբարձումյանի մրցանակը

Ինչպես կառավարությունը վերցրեց Վիկտոր Համբարձումյանի մրցանակը Mon, 02 Nov 2026 20:45:33 +0400 Վարչապետի կինը՝ Աննա…

1 ժամ ago