Արհեստական բանականությամբ պատրաստվող տեսանյութերի դեմ պայքար
Wed, 25 Mar 2026 20:30:20 +0400
OpenAI ընկերությունը որոշում է կայացրել փակել Sora նեյրոցանցը, որը կարողանում էր գեներացնել տարատեսակ տեսանյութեր, որոնք իրականությունից գրեթե չէին տարբերվում։ Այս մասին հայտարարություն է տարածել Sora-ն՝ սոցկայքի իր էջում։ Թե ինչու է նման որոշում կայացվել՝ չի մանրամասնվում։
Հիշեցնենք, որ Sora-ն սկսել է գործել 24 թվականի դեկտեմբերից։ Այն համարվում էր արհեստական բանականության օգնությամբ տեսանյութերի պատրաստման ոլորտում ամենից հաջողված տեխնոլոգիաներից մեկը։ Այն կարողանում էր ստեղծել գրեթե իրականից չտարբերվող տեսանյութեր եւ հնչյունավորել դրանք՝ ըստ տեքստային նկարագրության։