«Նեմեսիս»․ Ագաթա Քրիստիի ամենահայտնի վեպի էկրանավորումը

«Նեմեսիս»․ Ագաթա Քրիստիի ամենահայտնի վեպի էկրանավորումը

Wed, 25 Mar 2026 21:00:33 +0400


Միլիոնատեր Ջեյսոն Ռեյֆիլը տարօրինակ հանձնարարական է տալիս միսս Մարփլին՝ հետաքննել հանցագործություն՝ ձեռքի տակ չունենալով եւ ոչ մի հանցանշան, նույնիսկ չունենալով գործի հստակ նկարագրությունը։ Ռեյֆիլը վստահ է, որ միսս Մարփլը կկարողանա այդ հանձնարարականը կատարել, քանի որ սկզբունքային է, ունի երկաթյա տրամաբանություն, սկսած գործը հասցնում է ավարտին եւ՝ միշտ հաջողությամբ։ Նա անգլիացի տարեց կնոջը, որը հայտնի է հանցագործությունների իր փայլուն բացահայտումներով, նմանեցնում է Նեմեսիս աստվածուհուն։ Ահա՝ այսպես է սկսվում անգլիացի հայտնի գրող, համաշխարհային գրականության ոլոտում «դետեկտիվի թագուհի» համարվող Ագաթա Քրիստիի «Նեմեսիս» վեպը։

Վեպը հրատարակվել է 1971 թվականին։ Այն համարվում է Ագաթա Քրիստիի ուշ շրջանի ամենահետաքրքիր գործերից մեկը, նաեւ նրա հերոսներից միսս Մարփլի մասնակցությամբ վերջին վեպերից է։ Դետեկտիվ ինտրիգն այստեղ զուգորդված է բարոյական հատուցման, հիշողության, անցյալում կատարված եւ գաղտնի պահված հանցագործությունների թեմաների հետ։ Ժանրային առումով դասակարգվում է «պոստ-ֆակտում» դետեկտիվների շարքին, որտեղ ճշմարտությունը բացահայտվում է արդեն ժամանակ անց։ Այս տեսակի դետեկտիվներում հանցագործությունը ոչ թե կատարվում է սկզբում, այլ պետք է բացահայտվի հընթացս։ «Նեմեսիսն» էկրանավորվել է մի քանի անգամ։ Առաջին հեռուստատեսային ցուցադրությունը եղել է 1987 թվականին, BBC-ի կողմից՝ որպես երկմասանի ֆիլմ՝ ընդհանուր «Միսս Մարփլի» մասին պատմող սերիալի բաղկացուցիչ։ Առաջին էկրանավորման տեւողությունը կազմել է 100 րոպե։ Ռեժիսորը Դեւիդ Թաքերն է, սցենարը գրել է Տ․ Ռ․ Բոուենը։ Գլխավոր դերում հանդես է եկել Ջոան Հիքսոնը։ Ի դեպ, այս դերասանուհու կերտած միսս Մարփլի կերպարը համարվում է գրական հերոսի ամենահարազատ կերպավորումը։ Հայտնի է, որ Ագաթա Քրիստին անձամբ է հավանություն տվել, որ Հիքսոնը հանդես գա այդ դերում։ Սա բարձրացնում է կարգավիճակն ու այս էկրանավորումը դարձնում «էտալոնային» կինոյի ոլորտում։ Սյուժեն, ընդհանուր առմամբ, համապատասխանում է վեպին։ Առհասարակ, այս էկրանավորումը շատ հարազատ է գրական գործին, ինչը հատուկ էր 80-ականների բրիտանական գրական գործերի կինոադապտացիաներին։

Հաջորդ կարեւոր էկրանավորումը կատարվել է ITV-ի կողմից՝ 2007-2009 թթ․՝ Մարփլին նվիրված սերիալային շարքում։ Գլխավոր դերում այս անգամ հանդես է եկել Ջերալդին Մաքյուենը։ Սա ավելի ազատ մեկնաբանություն է։ Ու դա, կարելի է ասել, լավ է, որովհետեւ հանդիսատեսն ունի ընտրելու հնարավորություն՝ դիտել վեպին հարազատ էկրանավորո՞ւմը, թե՝ ավելի ազատ կինոմեկնաբանությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ժամանակն է, որ խոհանոցում փակցնենք Նիկոլի նկարը

Ժամանակն է, որ խոհանոցում փակցնենք Նիկոլի նկարը Fri, 06 Nov 2026 20:15:37 +0400 Մինչ ՀՀ…

7 րոպե ago

Դիտարկում․ Ու՞ր է իշխանափոխության մասին կետը

Դիտարկում․ Ու՞ր է իշխանափոխության մասին կետը Fri, 06 Nov 2026 20:00:35 +0400 Latest news from…

22 րոպե ago

Հայտնի դերասանին մեղավոր են ճանաչել սեքսուալ բնույթի հանցագործություններում

Հայտնի դերասանին մեղավոր են ճանաչել սեքսուալ բնույթի հանցագործություններում Fri, 06 Nov 2026 20:00:27 +0400 Լոնդոնի…

22 րոպե ago

Չխառնենք Ալիևին, բա ո՞ւմ խառնենք

Չխառնենք Ալիևին, բա ո՞ւմ խառնենք Fri, 06 Nov 2026 19:59:56 +0400 Latest news from Հրապարակ…

23 րոպե ago

Կարող եմ միայն կարեկցանքս հայտնել հայ ժողովրդին. քաղաքագետ

Կարող եմ միայն կարեկցանքս հայտնել հայ ժողովրդին. քաղաքագետ Fri, 06 Nov 2026 19:45:29 +0400 Քաղաքագետ…

37 րոպե ago

«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան Աբրահամյան

«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան Աբրահամյան Fri, 06 Nov…

50 րոպե ago