«Քանդենք պետությունը» կուսակցության նախընտրական շանտաժը. ի՞նչ կլինի Փաշինյանի վերընտրվելու դեպքում

«Քանդենք պետությունը» կուսակցության նախընտրական շանտաժը. ի՞նչ կլինի Փաշինյանի վերընտրվելու դեպքում

Wed, 25 Mar 2026 22:15:07 +0400


«Նիկոլ Փաշինյան. «Եթե ընդդիմությունը հաղթի, պատերազմն անխուսափելի կլինի»։

Սա նախընտրական քարոզարշավում դարձավ «Քանդենք պետությունը» կուսակցության գլխավոր նախընտրական թեզն ու շանտաժի գործիքը։

Այդուհանդերձ, Փաշինյանը չի ասում, թե ինչեր են սպասվում Հայաստանին, եթե ինքը մնա։ Դա հասկանալու համար ընդամենը պետք է նայել փաստերին, հայտարարություններին․ դրա համար հետախուզական տվյալներ կամ կոնսպիրոլոգիական տեսություններ պետք չեն։

Այսպես, ինչ է մեզ հայտնի այս պահի դրությամբ՝ եթե «Քանդենք պետությունը» քաղաքական ուժը մնա իշխանության՝

ՀՀ Սահմանադրությունը փորձ են անելու փոխել՝ ըստ Ալիևի պահանջի։ Հայաստանում ձևավորվելու է Սահմանադրություն, որի տեքստը թելադրված է Ադրբեջանից։

Շարունակվելու է նողկալի, վտանգավոր և հանրությանը քայքայող հակաեկեղեցական արշավը՝ ստանալով նոր զարգացումներ։ Դա ևս Ադրբեջանի պահանջն է, որը ուղղակի դադարեցվել է նախընտրական շրջանում, քանի որ այն աշխատում էր Փաշինյանի դեմ։

Շարունակվելու է պայքարը Արցախի թեմայով գիտական, հանրային, հետազոտական և այլ բնույթի բոլոր հրապարակումների դեմ։ Դա նաև տարածվելու է մշակույթի և արվեստի վրա։ Դրվելու է տաբու Արցախի, այնտեղ տեղի ունեցած պատերազմի, էթնիկ զտման և այլ հարցերի նկատմամբ։ Սա էլ է Ադրբեջանի պահանջը։

Շարունակվելու է պայքարը հայոց պատմության դեմ, մեր ինքնության, խորհրդանիշների, գաղափարական տարբեր հենասյուների դեմ։ Առավել մեծ թափ է ստանալու մեզ ու մեր պետությունը գաղափարապես ոչնչացնելու թեզը։ Սա էլ է Ադրբեջանի պահանջը։

Շարունակվելու է հայոց բանակի, մեր կռվի, հերոսության, անձնազոհության արժեզրկումը։ Ձևավորվելու է ամբողջապես գաղափարազուրկ մի իրավիճակ, որտեղ կռիվն ու դիմադրությունն անիմաստ են։ Սա էլ է Ադրբեջանի պահանջը։

Այս ամենից հետո արդեն կսկսվի հատուկ պատրաստություն անցած ադրբեջանցիների մուտքը Հայաստան՝ պատերազմի սպառնալիքի և խաղաղության դարաշրջանի «մուտիտների» անվան տակ։ Հայաստանում ստեղծվելու է անկայուն, պայթունավտանգ իրավիճակ։ Այն, որ Փաշինյանը և նրա մյուս թիմակիցները ակտիվորեն լեգիտիմացնում են «Արևմտյան Ադրբեջան» զավթողական հայեցակարգը, այս կետի իրագործման լավագույն ապացույցն է։

Սա արդեն Ադրբեջանի նպատակն է, որին նա հասնում է իր պահանջների իրագործման արդյունքում։

Արդյունքում, գաղափարազուրկ, թուլացած, դիմադրողականությունից զրկված հայ հանրության մեծ մասը ուղղակի հավաքում է ճամպրուկները և իր երկիրը խաղաղ ու հանգիստ զիջում Ալիևին։

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության մնալու դեպքում Հայաստանը դադարում է լինել ազգային պետություն․ այն վերածվում է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող մի տարածքի։ Եվ սա, ցավոք, չափազանցություն չէ։

Նայեք ներկայումս ընթացող զարգացումներին, քննարկումներին, ադրբեջանական կողմի հետ խոսքի և գործողության բացարձակ սինխրոնիզացիային և կհասկանաք, թե ինչու են մեզ սպառնում պատերազմով, որ մնան իշխանության։ Իշխանության մնալու խնդիրը և այդ հարցում Ալիևից աջակցություն հայցելու թեման բացառապես ադրբեջանական ծրագրերի իրագործման նպատակ ունի։ Այ սա է, որ չի ուզում անկեղծորեն ասել հայ հանրությանը «Քանդենք պետությունը»։ Չնայած լավ էլ ասում է, ուղղակի հասկանալ է պետք․․․»։

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Վատ է վերաբերվում ամուսնուն»․ Թրամփը՝ Մակրոնի կնոջ մասին

«Վատ է վերաբերվում ամուսնուն»․ Թրամփը՝ Մակրոնի կնոջ մասին Thu, 02 Apr 2026 13:00:11 +0400 ԱՄՆ…

3 րոպե ago

Դավիթ Մինասյանի մայրը դիմել է ՀՀ ԿԳՄՍ նախարարին

Դավիթ Մինասյանի մայրը դիմել է ՀՀ ԿԳՄՍ նախարարին Thu, 02 Apr 2026 12:55:42 +0400 Նիկոլ…

8 րոպե ago

Հայաստանի ֆուտզալի հավաքականը 141 մլն դրա՞մ կստանա

Հայաստանի ֆուտզալի հավաքականը 141 մլն դրա՞մ կստանա Thu, 02 Apr 2026 12:53:12 +0400 Կառավարությունը ապրիլի…

10 րոպե ago

ՔՊ-ականներն ավագանու նիստին անսպասելի փափկել էին. «հաշտության» մթնոլորտ`ընդդիմադիր փոխքաղաքապետի հետ

ՔՊ-ականներն ավագանու նիստին անսպասելի փափկել էին. «հաշտության» մթնոլորտ`ընդդիմադիր փոխքաղաքապետի հետ Thu, 02 Apr 2026 12:45:06…

18 րոպե ago

Թուրքիա-Ադրբեջան երկաթուղին կառուցվում է՝ անկախ Հայաստանի ապաշրջափակումից. Օվերչուկ

Թուրքիա-Ադրբեջան երկաթուղին կառուցվում է՝ անկախ Հայաստանի ապաշրջափակումից. Օվերչուկ Thu, 02 Apr 2026 12:38:51 +0400 Թուրքիայի…

25 րոպե ago

Ահա թե ինչու պատերազմների զեկույցները չհրապարակվեցին

Ահա թե ինչու պատերազմների զեկույցները չհրապարակվեցին Thu, 02 Apr 2026 12:34:29 +0400 Ազգային ժողովի «Հայաստան»…

29 րոպե ago