Իրանում ցամաքային գործողություն սկսելը աղետալի հետեւանքներ կունենա․ դեսպան
Wed, 25 Mar 2026 22:30:27 +0400
Միացյալ Նահանգների կողմից Իրանում ցամաքային գործողություն սկսելը աղետալի հետեւանքներ կունենա։ Այս մասին հայտարարել է գեներալ, ներկայումս Լոնդոնում ուկրաինական դեսպան Վալերի Զալուժնին։ Վերջինս ասել է, որ եթե Միացյալ Նահանգները ցամաքային զորքեր մտցնի Իրան, ապա Թեհրանը կարող է ստեղծել խոցման թիրախային գոտի՝ ափհանման շրջանում, իսկ դա կարող է բերել աղետալի հետեւանքների ամերիկյան ուժերի կողմից։
Զալուժնին նաեւ ասել է, որ հնարավոր է, որ Միացյալ Նահանգները որոշել էր նախապես իրականացնել «արագ խոցման» գործողություն, սակայն Իրանը շատ արագ անցել է «հյուծման» ռազմավարության։ Նա նկատել է, որ նույն «հյուծման» մեթոդը ներկայումս Ռուսաստանը կիրառում է Ուկրաինայի նկատմամբ։