Ինչն է նպաստում նյութափոխանակության բարելավմանը
Wed, 25 Mar 2026 23:00:42 +0400
Կոմբուչի անվանումն ունեցող ըմպելիքի մշտական օգտագործումը կարող է բարելավել ինսուլինի նկատմամբ զգայունակությունը եւ նպաստել այն գեների ակտիվացմանը, որոնք պատասխանատու են նյութափոխանակության համար, գրում է Food & Function-ը։ Կոմբուչին ֆերմենտացված ըմպելիք է, որի հիմքում թեյի սունկն է։ Գիտափորձերը ցույց են տվել, որ ավելորդ քաշ ունեցող մարդկանց համար այս ըմպելիքի՝ առնվազն ութ շաբաթ կանոնավոր ընդունումը կարող է բարելավել ինսուլինի նկատմամբ զգայունությունը եւ նյութափոխանակությունը։
Բացի այդ, նրանց մոտ նկատվել է թթվային սթրեսի մարկերների դրական փոփոխություն։ Մասնագետները նշում են, որ կոմբուչիի բուժական հատկությունը կարող է կապված լինել այն բանի հետ, որ այն պարունակում է պոլիֆենոլի մեծ քանակություն։ Իսկ պոլիֆենոլը, ինչպես հայտնի է, բնական հակաօքսիդանտ է, որը ձեւավորվում է թեյի ֆերմենտացիայի ժամանակ եւ կարող է պաշտպանել օրգանիզմի բջիջները վնասվածքներից։