60 մլն ԱՄՆ դոլար․ Ամերիաբանկը միացել է ՀՀ-ում Firebird-ի արհեստական բանականության տվյալների կենտրոնի կառուցման ֆինանսավորմանը

60 մլն ԱՄՆ դոլար․ Ամերիաբանկը միացել է ՀՀ-ում Firebird-ի արհեստական բանականության տվյալների կենտրոնի կառուցման ֆինանսավորմանը

Thu, 26 Mar 2026 09:29:01 +0400


Ամերիաբանկը 60 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում է տրամադրել Firebird AI ընկերության կողմից արհեստական բանականության տվյալների կենտրոնի կառուցման նախագծին՝ մեկնարկելով ՀՀ տնտեսության համար կարևորագույն նախագծի ֆինանսավորման գործընթացը։ Firebird, NVIDIA և Dell Technologies ընկերությունների, ինչպես նաև Հայաստանի կառավարության համագործակցության արդյունքում կառուցվող տվյալների կենտրոնը դառնալու է տարածաշրջանում ամենահզորը։ Այն հնարավորություն կտա գիտահետազոտական հաստատություններին, տեխնոլոգիական ընկերություններին և ձեռնարկություններին մեծ ծավալով գործարկելու ժամանակակից ԱԲ տեխնոլոգիաները՝ ամրապնդելով Հայաստանի առաջատար դիրքերը աշխարհի տեխնոլոգիական քարտեզում։ Ամերիաբանկը շարունակում է մնալ Հայաստանի ամենախոշոր կորպորատիվ ֆինանսավորողը՝ առաջարկելով անհատական ֆինանսական լուծումներ Հայաստանում գործող տեղական և միջազգային ընկերություններին։ Բանկի կորպորատիվ պարտավորությունների պորտֆելը՝ ներառյալ լիզինգը և ֆակտորինգը, գերազանցում է 1 տրիլիոն դրամը, ինչն աննախադեպ ցուցանիշ է Հայաստանի բանկային համակարգում: Ամերիաբանկի մասին Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ: Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ի՞նչ է քննարկվում Կառավարության նիստում

Ի՞նչ է քննարկվում Կառավարության նիստում Thu, 26 Mar 2026 11:06:01 +0400 Այսօր՝ մարտի 26-ին, մեկնարկել…

8 րոպե ago

Փորձում են ժամանակ շահել

Փորձում են ժամանակ շահել Thu, 26 Mar 2026 11:01:56 +0400 Առողջապահության նախարարությունը վերջին օրերին հանդիպումներ…

12 րոպե ago

Հակամարտության կարգավորման սցենարներ

Հակամարտության կարգավորման սցենարներ Thu, 26 Mar 2026 11:00:11 +0400 Չնայած ռմբահարումները շարունակվում են, սակայն մերձավորարեւելյան…

14 րոպե ago

«Հրապարակ». Ինչ է թաքցնում նախարարությունը

«Հրապարակ». Ինչ է թաքցնում նախարարությունը Thu, 26 Mar 2026 10:45:23 +0400 Մարտի 5-ին տարածքային կառավարման…

29 րոպե ago

«Արգենտինական ռաբիս չկա՞ր». «Ինտերի» հերթական հրապարակումը

«Արգենտինական ռաբիս չկա՞ր». «Ինտերի» հերթական հրապարակումը Thu, 26 Mar 2026 10:30:51 +0400 Իտալական «Ինտերը» շարունակում…

43 րոպե ago

Հայտնի է՝ ում տներում են խուզարկություններ իրականացվում․ մանրամասներ

Հայտնի է՝ ում տներում են խուզարկություններ իրականացվում․ մանրամասներ Thu, 26 Mar 2026 10:16:36 +0400 Ինչպես…

57 րոպե ago