Նախընտրակա՞ն, թե՞ երաշխավորված խաղաղություն

Նախընտրակա՞ն, թե՞ երաշխավորված խաղաղություն

Thu, 26 Mar 2026 12:23:28 +0400


Հանրային տիրույթում լայնորեն տարածվում է Երաշխավորված խաղաղության գաղափարը, ինչն ակնհայտորեն փլուզում է իշխանության «խաղաղություն, թե պատերազմ» ծրագրային տոքսիկոզը։ Իշխանական հիստերիան հենց սրանով է պայմանավորված։ Ընտրություններից դեռևս 2.5 ամիս առաջ փլուզվում է հիմնական թեզը։

Մեր՝ հավաքական ընդդիմության խնդիրն է հանգիստ կերպով ներկայացնել հանրությանը «Երաշխավորված խաղաղության» կենսական անհրաժեշտությունը և բովանդակային իմաստը։

Մեզ պետք է երաշխավորված խաղաղություն.

1. Որ մեր կյանքը կախված չլինի Ալիևի տրամադրությունից և միանձնյա որոշումներից,
2. Որ այդ կերպ կոմպենսացվի ուժերի խախտված հավասարակշռությունը։
3. Որ մեզ չասեն՝ եթե չփոխեքսահմանադրությունը, պատերազմ կլինի։
4. Որ չասեն՝ 300 հազարադրբեջանցիներ պետք է «վերադառնան», հակառակ դեպքում լինելու է պատերազմ։
5. Որ չասեն՝ Սևանը «Գյոյչա» է, հակառակ դեպքում լինելու էպատերազմ։
6. Որ ամեն օր չհնչի Ալիևիհերթական որևէ այլ պահանջ, «հակառակ դեպքում լինելու էպատերազմ»։

Սա հանրությանը բացատրելը բարդ չէ, բայց պետք է նպատակային ու միասնական աշխատել։

Իշխանական սպեկուլյացիայի սցենարի շարունակությունը թույլ չտալու համար պետք է մարդկանց բացատրել նաև, որ երաշխավորված խաղաղությունը.

ա. չի ենթադրում խաղաղապահներ
բ. Չի ենթադրում միայն մեկ երկրի երաշխավորությունը
Երաշխավորված խաղաղությունըմիջազգային իրավական մեխանիզմներով ամրագրված, վերահսկողության ու պատասխանատվության հստակ գործիքներով ապահովված պայմանավորվածությունների համակարգ է։ Այն ներառում է միաժամանակ և´ արտաքին, և´ ներքին, և´ քաղաքական, և´ տնտեսական անվտանգության բաղադրիչներ։ Այն ներառում է այլընտրանքային ճանապարհների ու հաղորդակցությունների գործարկումը, նոր խոշոր տնտեսական և ենթակառուցվածքային ծրագրերի զուգահեռ իրականացումը։ Այն ենթադրում է նաև հասարակական կյանքի հանդարտություն և ներքին կայունություն՝ ներքին թշնամանքի բացառում, արդարադատության համակարգի առողջացում և այլ կարևոր ասպեկտներ։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հեռացեք, ֆուտբոլ ունենանք»

«Հեռացեք, ֆուտբոլ ունենանք» Mon, 30 Mar 2026 12:45:53 +0400 Հայաստանի ազգային հավաքականը, ինչպես հայտնի է,…

8 րոպե ago

Ադրբեջանում շարունակում են մարդկանց, երեխաների տարհանել․ ի՞նչ է կատարվում

Ադրբեջանում շարունակում են մարդկանց, երեխաների տարհանել․ ի՞նչ է կատարվում Mon, 30 Mar 2026 12:30:44 +0400…

23 րոպե ago

Օնլայն վարկ AMIO Mobile-ում

Օնլայն վարկ AMIO Mobile-ում Mon, 30 Mar 2026 12:28:58 +0400 Այժմ սպասելու կարիք չկա․ կատարեք…

25 րոպե ago

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար Mon, 30 Mar 2026…

31 րոպե ago

«Ամեն ինչից շատ, ամեն ինչից վեր, սիրում է կյանքում նա իր աթոռը»

«Ամեն ինչից շատ, ամեն ինչից վեր, սիրում է կյանքում նա իր աթոռը» Mon, 30 Mar…

33 րոպե ago

Հաջորդը Կուբան է․ Թրամփը նոր պատերա՞զմ է սկսում

Հաջորդը Կուբան է․ Թրամփը նոր պատերա՞զմ է սկսում Mon, 30 Mar 2026 12:15:23 +0400 ԱՄՆ…

38 րոպե ago