Բանակցությունները՝ փակուղում
Thu, 26 Mar 2026 14:15:54 +0400
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի ապագայի շուրջ վերջին շրջանում, ինչպես հայտնի է ,ակտիվ քննարկումներ են ընթանում։ Ըստ նախկինում տարածվող տեղեկությունների՝ նրան նոր պայմաբագիր էին պատրաստվում առաջարկել միլանյան ակումբից՝ համեմատաբար ավելի ցածր աշխատավարձով:
Սակայն, նոր հրապարակումների համաձայն, նրա և իտալական Inter Milan ակումբի միջև պայմանագրի երկարաձգման բանակցությունները հայտնվել են փակուղային իրավիճակում։
Ֆուտբոլային աղբյուրների փոխանցմամբ՝ կողմերը դեռ չեն կարողացել հասնել ընդհանուր համաձայնության, և հարցը մնում է բաց։ Բանակցությունների ընթացքում քննարկվում են թե՛ ֆինանսական պայմանները, թե՛ խաղացողի դերը թիմի առաջիկա ծրագրերում:
Ըստ շրջանառվող տեղեկությունների, հայ կիսապաշտպանը քննարկում է նաև իր կարիերան ավարտելու հնարավորությունը, ինչն էլ լրացուցիչ անորոշություն է ստեղծել :