Թվային կամայականության թակարդը. Ինչպես է քաղաքապետարանի անգործությունը վերածվում քաղաքացու դեմ ուղղված «ֆինանսական տեռորի»

Թվային կամայականության թակարդը. Ինչպես է քաղաքապետարանի անգործությունը վերածվում քաղաքացու դեմ ուղղված «ֆինանսական տեռորի»

Thu, 26 Mar 2026 15:15:40 +0400


Որպես տեխնոլոգիական ոլորտի մասնագետ և օրինապաշտ քաղաքացի, մշտապես սատարել եմ կառավարման թվայնացմանը։ Սակայն այն, ինչ այսօր տեղի է ունենում Երևանի կայանատեղիների սպասարկման ոլորտում, դուրս է եկել իրավական տրամաբանության սահմաններից՝ վերածվելով քաղաքացու դեմ ուղղված հետևողական և անարդար վարչարարության։

Իմ անձնական փորձը փաստում է, որ Երևանում գործում է մի մեխանիզմ, որտեղ պատշաճ ծառայություն չմատուցելու պատասխանատվությունը դրվում է բացառապես քաղաքացու ուսերին։ Բազմիցս բախվել եմ իրավիճակի, երբ տեխնիկական անկատարության և վճարային հավելվածների խափանումների պատճառով անհնար է եղել իրականացնել վճարումը։ Սակայն քաղաքապետարանը, սեփական խոտանը շտկելու փոխարեն, անցել է տուգանման գործընթացին։ Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքացու իրավունքների կոպտագույն ոտնահարում։

Ինչո՞ւ է Երևանի քաղաքապետարանը շարունակում հանրային սպասարկման այս զգայուն ոլորտը վստահել «Փարքինգ Սիթի»-ին, եթե վերջինս տևական ժամանակ չի ապահովում անխափան ծառայություն։ Արդյո՞ք այստեղ կան կոռուպցիոն ռիսկեր, մենաշնորհային հովանավորչություն, հակաժողովրդավարական տարրեր։
Ողջամիտ կասկած է առաջանում, որ Երևանի քաղաքապետարանին ձեռնտո՞ւ է ունենալ սխալներով աշխատող համակարգ, որը թույլ կտա արհեստականորեն մեծացնել տուգանքների քանակը։ Այսինքն՝ ենթադրելի է, որ սա կազմակերպված թվային թակարդ է։ Ուստի՝ կարելի է կասկած հայտնել, որ եթե վարչական մարմինը չի երաշխավորում վճարման հնարավորություն, ապա նա չունի քաղաքացուն տուգանելու իրավական և բարոյական լեգիտիմություն։

Տեսնելով այս արատները՝ ես և իմ գործընկերները հիմնադրել ենք Democracy SOS նախաձեռնությունը։ Սա քաղաքացիական վերահսկողության հարթակ է, որտեղ մենք համախմբում ենք բոլոր ահազանգերը վարչական կամայականությունների մասին։ Կոչ եմ անում բոլորին՝ չհանդուրժել անարդարությունը և միանալ մեր պայքարին։

Հակոբ Մկրտչյան
Democracy SOS նախաձեռնության հիմնադիր

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պատերազմի պատճառով Հրվ․ Կորեան կմեծացնի ռազմական բյուջեն

Պատերազմի պատճառով Հրվ․ Կորեան կմեծացնի ռազմական բյուջեն Thu, 26 Mar 2026 17:00:12 +0400 Հարավային Կորեան…

10 րոպե ago

Ոսկո՞ւց է այդ գազատարը

Ոսկո՞ւց է այդ գազատարը Thu, 26 Mar 2026 16:45:26 +0400 Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքից տեղեկացանք,…

25 րոպե ago

Աշակերտը կրակել է․ դպրոցականներ և ուսուցիչներ են վիրավորվել

Աշակերտը կրակել է․ դպրոցականներ և ուսուցիչներ են վիրավորվել Thu, 26 Mar 2026 16:30:30 +0400 Չելյաբինսկի…

40 րոպե ago

Քանի դեռ Երևանը հրաժարվում է ԼՂ-ի բնակիչների իրավունքներից, Բաքուն շարունակում է առաջ տանել իր գիծը

Քանի դեռ Երևանը հրաժարվում է ԼՂ-ի բնակիչների իրավունքներից, Բաքուն շարունակում է առաջ տանել իր գիծը…

54 րոպե ago

Ո՞ր երկիրն է պատրաստ պատերազմել Իրանի դեմ՝ Իսրայելի կողմից

Ո՞ր երկիրն է պատրաստ պատերազմել Իրանի դեմ՝ Իսրայելի կողմից Thu, 26 Mar 2026 16:00:13 +0400…

1 ժամ ago

Աշխարհագրությունից եթե ուժեղ եք, կարո՞ղ եք ասել` ո՞ր մայրաքաղաքից եք գոռացել` Արցախը Հայաստանը է և վերջ

Աշխարհագրությունից եթե ուժեղ եք, կարո՞ղ եք ասել` ո՞ր մայրաքաղաքից եք գոռացել` Արցախը Հայաստանը է և…

1 ժամ ago