Փաշինյանի Մայիսի 28-ի «զորահանդեսը»՝ Ալիևի թույլտվությամբ

Փաշինյանի Մայիսի 28-ի «զորահանդեսը»՝ Ալիևի թույլտվությամբ

Thu, 26 Mar 2026 15:45:31 +0400


Ալիևից դողացող ու ամեն ինչ նրա խոսքով անող Փաշինյանը հայտարարեց, որ «Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա ոչ այնքան զորահանդես, որքան հաշվետվություն ՀՀ քաղաքացիներին»։ Զորահանդես բառն անգամ վախենում է բարձրաձայնել։

Սովորաբար հաշվետվությունը ներկայացնում են պաշտոնական զեկույցի տեսքով, բայց ոչ՝ զինվորական շքերթով կամ ռազմական տեխնիկայի ցուցադրմամբ։ Եթե ութ տարի նման բան չի արվել, հիմա այդ մասին խոսելը նույնիսկ նախընտրական շոու է հիշեցնում ։ Զուտ նախընտրական ժամանակի հետ կապված։

Դա ոչ թե զորահանդեսի նման մի բան է կամ հաշվետվություն, այլ ժողովրդին մոլորեցնելու մի փորձ, որ տեսեք՝ մենք Ադրբեջանի հետ ձեռք – ձեռք տված գնում ենք դեպի ինքնիշխանություն։ Այն, ինչ տարիներ շարունակ չես արել, մեկ օրում ամեն ինչ անելը կասկածելի է՝ կարծես վերջին վայրկյանների «համազգային հաշվետվություն» լինի։ Փաշինյանն ընտրությունից առաջ ՀՀ քաղաքացուն փորձում է համոզել, որ «բոլորը տեղում են» ու «գործը չի դադարում», չնայած մենք պերյաշկի ու կատոշկա փարթիով ենք զբաղված։ Ուշադրություն դարձրեք մի փոքրիկ, բայց ճկուն ենթատեքստի. եթե այսքան տարիներ չես արել, կոտրել ես ժողովրդի պայքարի ոգին, և հիմա հանկարծ որոշում ես ամբողջ հանրությանը ցույց տալ «ինչքան գործ ես արել», նշանակում է՝ այս քայլը կատարվում է Ալիևի, արտաքին ուժերի թույլտվությամբ։ Ռիսկի դիմելու հիմք չկա, եթե չգիտես՝ դա ոնց «կնստի» քեզ վրա, ուստի շքերթը չի կարող դիտվել որպես Փաշինյանի սեփական նախաձեռնություն։ Սա պարզ եզրահանգում է Փաշինյանի վարած ութ տարվա քաղաքականության դասերից։ Մի խոսքով՝ զորահանդեսային հաշվետվությունը հանրության կողմից ընկալվելու է որպես նախընտրական շոու՝ քաղաքացուն համոզելու համար, որ Փաշինյանն Ադրբեջանից չի վախենում և ցուցադրում է հայկական ռազմական ուժը։ Այնինչ հանրությունը հիշելու է Մայիսի 28-ի մեր նախկին զորհանդեսները, երբ միջազգային ընկեր կոչվածները չէին թույլատրում՝ ինչ անել, ինչ չանել։ Մինչդեռ այսօր Փաշինյանն ասում էր, թե պիտի խոսի միջազգային ընկերների հետ․․․

Արտաքին առաջնորդն իր խոշորացույցով հետևելու է նրան։ Հայաստանը «ինքնիշխան է» ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Երբեք այնքան չեն շաղակրատում, որքան պատերազմից առաջ

Երբեք այնքան չեն շաղակրատում, որքան պատերազմից առաջ Thu, 26 Mar 2026 17:15:25 +0400 «Պատերա՞զմ, թե՞…

11 րոպե ago

Պատերազմի պատճառով Հրվ․ Կորեան կմեծացնի ռազմական բյուջեն

Պատերազմի պատճառով Հրվ․ Կորեան կմեծացնի ռազմական բյուջեն Thu, 26 Mar 2026 17:00:12 +0400 Հարավային Կորեան…

26 րոպե ago

Ոսկո՞ւց է այդ գազատարը

Ոսկո՞ւց է այդ գազատարը Thu, 26 Mar 2026 16:45:26 +0400 Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքից տեղեկացանք,…

41 րոպե ago

Աշակերտը կրակել է․ դպրոցականներ և ուսուցիչներ են վիրավորվել

Աշակերտը կրակել է․ դպրոցականներ և ուսուցիչներ են վիրավորվել Thu, 26 Mar 2026 16:30:30 +0400 Չելյաբինսկի…

56 րոպե ago

Քանի դեռ Երևանը հրաժարվում է ԼՂ-ի բնակիչների իրավունքներից, Բաքուն շարունակում է առաջ տանել իր գիծը

Քանի դեռ Երևանը հրաժարվում է ԼՂ-ի բնակիչների իրավունքներից, Բաքուն շարունակում է առաջ տանել իր գիծը…

1 ժամ ago

Ո՞ր երկիրն է պատրաստ պատերազմել Իրանի դեմ՝ Իսրայելի կողմից

Ո՞ր երկիրն է պատրաստ պատերազմել Իրանի դեմ՝ Իսրայելի կողմից Thu, 26 Mar 2026 16:00:13 +0400…

1 ժամ ago