Երբեք այնքան չեն շաղակրատում, որքան պատերազմից առաջ

Երբեք այնքան չեն շաղակրատում, որքան պատերազմից առաջ

Thu, 26 Mar 2026 17:15:25 +0400


«Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» թեմայով այս «դուռակ» բանավեճը վաղ թե ուշ սկսելու էր աշխատել այն սանձազերծողների դեմ: Իսկ սանձազերծել է ոչ այլ ոք, քան ՀՀ վարչապետի աթոռին դրված մեկը, որի անվան հետ են կապվում վերջին 8 տարիների բոլոր պատերազմները: Ի դեպ, բոլորն էլ՝ իր գերագույն գլխավոր հրամանատարությամբ եւ բոլորն էլ՝ անհաջող: Անձամբ ես կնախընտրեի Լեւ Տոլստոյի ձեւակերպումը՝ «Պատերազմ եւ խաղաղություն»: Այս պարագայում վերջին 8 տարիների պատերազմների «հրձիգն» առնվազն կկարողանար մանեւրել եւ հանրությանը բացատրել, թե՝ գիտեք, ժողովուրդ ջան, պատերազմները հենց այնպես չեն ծագում, դրանք ունենում են իրենց պատճառները, դրանցով աշխարհաքաղաքական հարցեր են լուծվում եւ այլն, եւ այլն: Ու նաեւ, ժողովուրդ ջան, խաղաղությունն էլ ծառերի վրա չի աճում եւ առանց պատճառների չի լինում: Իսկ ինքն ի՞նչ է անում… Մարդկության պատմության առաջին օրից հայտնի երկու հակոտնյա բաներ է հակադրում իրար եւ փորձում հանրությանը համոզել, որ իրենից է կախված՝ պատերա՞զմ կլինի, թե՞ խաղաղություն: Վերարտադրվի՝ խաղաղություն կլինի, չվերարտադրվի՝ պատերազմ… Հենց այդպես:

Այո, մարդկության պատմությունը, ասում են, պատերազմների պատմություն է: Բայց եւ մարդկությունը դեռ չի ծնել մեկին, որ հավասարապես թե՛ պատերազմ բերող է, թե՛ խաղաղություն: Հին դիցաբանություններում անգամ պատերազմի եւ խաղաղության աստվածներն էին տարբեր: Հիմա վերջին 8 տարում մի քանի պատերազմ բերած էս մարդը, ինքզինքը խաղաղության աստված է հռչակել եւ եկել, մեզ ասում է, որ եթե ինքը չվերարտադրվի, 1-2 ամսից պատերազմ կսկսվի: Նկատենք, սակայն, որ հակառակ պնդումը չի անում, չի ասում՝ ժողովուրդ ջան, որ ես վերարտադրվեմ, 1-2 ամսից պատերազմ չի լինի: Ուղղակի լենինյան ոճով հայտարարում է, թե ինքը գնում է խաղաղության ճանապարհով: Եվ ես, որ նրան կողքից նայելու բոլոր հնարավորություններն ունեմ, տեսնում եմ իմ առջեւ կանգնած մի շառլատանի, որ խաղաղությունը մենաշնորհում է իր անձին, իսկ պատերազմը ներկայացնում որպես քաղաքական հակառակորդների սիրած զբաղմունք: Սա ճիշտ չէ: Այդպես չի կարելի, մանավանդ որ մի քանի պատերազմ ես հրահրել, իսկ խաղաղությունն այդպես էլ չի եկել:

Իսկ ի՞նչ են ասում քաղաքական հակառակորդներն այս կապակցությամբ: Մեծ հաշվով, ասելու բան էլ չունեն: Նրանց փոխարեն փաստերն են աղաղակում՝ Արցախի ազատագրական պայքարի հաղթանակից հետո 30 տարի Հայաստանն ապրել է խաղաղության մեջ, իսկ շառլատանը՝ եկած-չեկած, պատերազմ բերեց: Ի՞նչ ավելացնես այս փաստին: Լավ, ենթադրենք, պատերազմ է՝ եղել է: Բա մարդ իր բերած պատերազմում փառավորապես պարտվելուց հետո, առանց խաղաղության համաձայնագիր գլուխ բերելու մեծ-մեծ կխոսի՞: Ի՞նչ ես թողնելու քեզնից հետո… Պատերազմական վիճա՞կ, որ, նայած հանգամանքների, ամեն պահի կարող է բորբոքվել:
Պառակտված հանրությունը դեռ կացուկամի մեջ է: Մի կեսը, իհարկե, հավատում է շառլատանին, վախենում իշխանափոխության հեռանկարից, ու չի բացառվում, որ վաղը լցվեն ընտրատեղամասեր՝ քվեարկելու «նաղդ» խաղաղություն խոստացող կապիտուլյանտի օգտին: Լավ է, իհարկե, որ այդ խավն այսօր փոքրամասնություն է, բայց վատ է, որ դեռ կան քաղաքացիներ, որ այս 8 տարում այդպես էլ չհասկացան, թե ում հետ գործ ունեն՝ ի դեմս օրվա իշխանությունների: Ազգակործան պատուհասների 8 տարվա դատարկախոսությունը նրանց մեջ ոչինչ չի փոխել: Նույն ուսապարկերն են, պարզապես իրենք խորհրդարանում կամ կառավարությունում չեն, փողոցում են մնացել ու վարչապետ չեն դարձել: «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» «դուռակ» խոսույթը սրանց համար է, կարծեմ, քանզի արժանապատիվ եւ պատճառաբանված խաղաղությունը խաղաղության մասին օդի տատանումից չեն տարբերում:

ՀԳ. Քանի մենք-մերոնցով ենք, մի հարց տամ, միայն թե ազնվորեն պատասխանեք: Դուք կուզենայի՞ք, որ հաջորդ պատերազմում ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը լիներ մի քանի պատերազմում պարտված անձնավորությունը: Ես կասեի՝ Աստված մի արասցե:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Զանգվածային թունավորում ռուսական թատրոններից մեկում

Զանգվածային թունավորում ռուսական թատրոններից մեկում Tue, 07 Apr 2026 19:30:46 +0400 Կրասնոյարսկի երաժշտական թատրոնի կողմից…

14 րոպե ago

Այսօր արդեն տրանսպորտում կոնֆլիկտներ են ծագել

Այսօր արդեն տրանսպորտում կոնֆլիկտներ են ծագել Tue, 07 Apr 2026 19:15:35 +0400 Երեկ Երեւանի քաղաքապետարանի…

29 րոպե ago

Աշխատակիցներին սկսել են փոխարինել արհեստական բանականությամբ

Աշխատակիցներին սկսել են փոխարինել արհեստական բանականությամբ Tue, 07 Apr 2026 19:00:37 +0400 Չինաստանում ընկերությունները սկսել…

44 րոպե ago

Հայաստանի ընտրությունը ոչ թե վատի ու վատագույնի, այլ սխալի ու ճշտի միջեվ է

Հայաստանի ընտրությունը ոչ թե վատի ու վատագույնի, այլ սխալի ու ճշտի միջեվ է Tue, 07…

59 րոպե ago

Պարույր Հայրիկյանը դիմել է ընդդիմադիրներին

Պարույր Հայրիկյանը դիմել է ընդդիմադիրներին Tue, 07 Apr 2026 18:43:01 +0400 Latest news from Secure…

1 ժամ ago

Պարույր Հայրիկյանը բանակցում է «ԴՕԿ»-ի հետ

Պարույր Հայրիկյանը բանակցում է «ԴՕԿ»-ի հետ Tue, 07 Apr 2026 18:40:46 +0400 Latest news from…

1 ժամ ago