Մեծ գործազրկություն և բազում թափուր հաստիքներ
Thu, 26 Mar 2026 19:18:34 +0400
Տավուշի մարզպետի աշխատակազմից տեղեկացել եմ, որ մարտի 12-ի դրությամբ Տավուշի մարզի հանրակրթական 8 դպրոցներում (Բերդի թիվ 1 հիմնական դպրոց, Թեղուտի միջնակարգ դպրոց, Իջևանի թիվ 3 հիմնական դպրոց, Ոսկեվանի, Նավուրի, Չինչինի, Վերին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցներ և Բերդի թիվ 3 հիմնական դպրոց) տնօրեն չկա` դպրոցների տնօրենի 8 հաստիքը թափուր է միայն մեկ մարզում:
10-ը թափուր հաստիք էլ Տավուշի մարզպետի աշխատակազմում է առկա։ Տավուշի մարզում բարձրագույն կրթություն ունեցող մեծ թվով մարդիկ գործազուրկ են, իսկ համեմատաբար բարձր աշխատավարձով վերոհիշյալ պաշտոնները տարիներով թափուր են։ Սա պետական համակարգի ոչ արդյունավետ կառավարման արդյունք է։